«Մենք էլ ունենք նման միջազգային խնդիր, Մեծ Բրիտանիան զբաղեցրել է Մալվինյան կղզիները»
Aravot.am-ը մայիսի 2-ին Հայաստանում Արգենտինայի դեսպանատանը կազմակերպած ընդունելության ժամանակ դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիայից հետաքրքրվեց՝ ինչպիսին է իր տեսակետը Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ, ու արդյոք ինքն էլ կողմնակից է նույն կոչով երկու կողմերին դիմելու գործելաոճին:
Հայաստանում Արգենտինայի դեսպանը պատասխանեց. «Լինելով Հայաստանում Արգենտինայի դեսպան, կողմնակից եմ երկու կողմերի բարեկամական կապերի զարգացմանը: Կարծում ենք, որ ցանկացած հարց էլ կարող է լուծվել խաղաղ բանակցությունների միջոցով: Ծանոթ եմ նման իրավիճակի, որովհետեւ մենք էլ ունենք նման միջազգային խնդիր, խոսքը Մալվինյան կղզիների մասին է, որը զբաղեցրել է Մեծ Բրիտանիան»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ