Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարծես թե նորակոչիկին հենց այն գլխից դատապարտել են մահվան». Թեւան Պողոսյանի նախաձեռնության մասին

Մայիս 02,2016 19:55
Hranush Xaratyan

Պատգամավոր Թեւան Պողոսյանը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ: Ըստ որի, առաջարկում է պետականորեն երաշխավորել  18 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայության զինակոչվող քաղաքացիների սեռաբջիջների պահպանությունը:

Aravot.am-ը այս մասին զրուցեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հետ: Նա համարում է, որ երեւույթը մի ծանր վերապահում է պարունակում, հարց է առաջանում, թե ո՞վ է զորակոչիկի մահից հետո այդ սեռաբջիջի նկատմամբ վերահսկողություն ունենալու:

«Ի՞նչ է նշանակում զորակոչիկի սեռաբջիջի պաշտպանություն, այսինքն՝ իմաստը ո՞րն է՝ հայկական հատուկ գենի փոխանցո՞ւմ, թե՞ կոնկրետ այդ մարդու ընտանիքի ժառանգականության շարունակության պաշտպանություն: Հետո՝ այդ սեռաբջիջը ինչպե՞ս են փոխանցում: Ես այստեղ մի տարօրինակ, անհասկանալի բան եմ տեսնում: Կարծես թե նորակոչիկին հենց այն գլխից դատապարտել են մահվան»,- ասաց նա:

Նկատառմանը, թե մահվանից հետո հնարավոր է զորակոչիկի կինը ցանկանա սերունդը շարունակել, Հրանուշ Խառատյանը պատասխանեց. «Իհարկե՛, այն տարիքն է, որ կարող է բոլորն են սիրահարված, մի մասն էլ մի երեխա ունի, երկու երեխա ունի, կարող է՝ ուզում է հինգը, վեցը ունենա: Նրանք պիտի հարցնե՞ն՝ եթե չվերադառնաս քո սեռաբջիջը շարունակենք երրորդ, չորորդ երեխաների մեջ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. M.Grigorian says:

    Ինչպես միշտ՝ ծայրահեղությունների մեջ եք ընկնում:Ով կուզենա, ինքը կհոգա այդ մասին: Դա շատ անձնական հարց է:

  2. Ara says:

    Հոգեբանական տեսանկյունից բացարձակ սխալ նախաձեռնություն է: Մնացած բոլոր առումներով կծկտուր տրամաբանական հիմնավորումները ուղղակի մտավարժանք են:

  3. փիրուզակ says:

    Ընթերցողին խորհուրդ կտայի կարդալ Լուսինե Հովհաննիսյանի “Տեղեկանք մահվան մասին՝ տրված կենդանության օրոք” հոդվածը այս թեմայի շուրջ:
    https://civilnet.am/2016/05/03/lusine-hovhannisyan-voices-tevan-poghosyan-law-initiative/#.Vyias_l97Dc

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031