Լրահոս
Օրվա լրահոսը

Հերմինե Նաղդալյան. «Ես արցախյան պայքարին մասնակցել եմ առաջին օրերից» (Տեսանյութ)

Մայիս 02,2016 18:45

Aravot.am-ի հետ զրույցում Հերմինե Նաղդալյանը անդրադարձավ մամուլում տեղ գտած հրապարակումներին, թե Սեյրան Սարոյանը ասել է «այ կնիկ, խոսել չգիտես, չխոսե՞լ էլ չգիտես»: Նշենք, որ Սեյրան Սարոյանը հերքել է, որ ինքը նման բան է ասել:

«Դա շատ լավ օրինակ է, որը եւս մեկ անգամ ցույց է տալիս, որ այդ արատավոր պրակտիկան մեզանում շատ տարածված է: Որովհետեւ այդպիսի բազմաթիվ դեպքեր մենք ունեցել ենք, եւ իմ հարցազրույցը՝ իմ հայտարարությունը, հենց այդ նույն ճանապարհով է գնացել: Այսինքն՝ համատեքստից պոկել են մի միտք, մի նախադասություն, դրա վրա դրել են ինչ-որ բաներ, որ ընդհանրապես չի եղել այդ խոսքի մեջ եւ տարածել են: Ու արդեն դարձել է մի ձնակույտ, այդ ձնակույտի վրա ամեն մի կարդացողը մի բան ավելացրել կամ պակասեցրել է իր մեկնաբանություններով կամ ենթադրություններով:

Հիմա գեներալ Սեյրան Սարոյանի հարցազրույցը տեսանյութի տեսքով դրված է, իմիջիայլոց, իմ հարցազրույցը, որից առաջացան այս ամբողջ աղմուկները, տեսանյութի տեսքով տեղադրված է: Այսինքն՝ ընդամենը պետք է սկզբից մինչեւ վերջ այդ նյութը նայել: Հիմա Սեյրան Սարոյանի տեսանյութը նույնպես դրված է, եւ այնտեղ ակնարկ անգամ չկա այդ արտահայտություններին, այդ մտքերին, որոնք որ դրված են հետագայում նաեւ որպես վերնագիր: Սա շատ ցավալի, շատ անընդունելի վարքագիծ է»,- ասաց Հերմինե Նաղդալյանը:

Անդրադառնալով իր մարտական ուղուն՝ Հերմինե Նաղդալյանը ասաց, որ այն հայտնի է, ինքը բազմաթիվ մարտական ընկերներ ունի, որոնք կարող են փաստել այդ մասին. «Ես արցախյան պայքարին մասնակցել եմ առաջին օրերից՝ Գետաշեն, Մարտունաշեն գյուղերի ինքնակազմակերպման պահից: Զբաղվել եմ ուղղաթիռային թռիչքներ կազմակերպելով, հետագայում նաեւ ինքնաթիռային թռիչքներ եմ կազմակերպել այլ ուղղությունների համար: Գետաշեն, Մարտունաշեն, Շահումյան, մի քանի տասնյակ թռիչքներ եմ ունեցել: Այդ թռիչքների նպատակը առաջին հերթին եղել է զենք, զինամթերք մատակարարելը, հասցնելը մեր տղաներին, մեր ջոկատներին, որոնք պաշտպանում էին Գետաշենը, Մարտունաշենը, Շահումյանի շրջանի այլ գյուղերը: Այդ ընթացքում բավական մեծ աշխատանք է կատարվել: Ես այն մարդկանց թվում եմ, որ երբեւիցե ինքնափիարով կամ ինքնագովազդով չեն զբաղվել: Բայցեւայնպես պիտի ասեմ՝ իմ մարտական կենսագրության մեջ որեւէ բան չկա, որը կարելի է հանել»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (8)

Պատասխանել

  1. փիրուզակ says:

    Էս կարգի մտածողություն ունեցող պետական պաշտոնյան ՊԻՏԻ ՀՐԱԺԱՐԱԿԱՆ տա և ՎԵՐՋ: Այս կինը պետական բարձր պաշտոն է զբաղեցնում, դեռ ավելին, նա ներկայացնում է ՀՀ արտերկրում՝ ԵԱՀԿ-ում:
    Պետական դավաճանությունը միայն պետական գաղտնիքը թշնամուն հանձնելով է որոշվում ??? Սա բացահայտ դավաճանություն է ՀՀ և ԼՂ ագային շահերին:

  2. Հասմիկ says:

    Շատ եմ ցավում այսպիսի անարդար մեկնաբանությունների համար։ Ընդունում եմ որպես անձնական վիրավորանք և վիրավորանք տպագիր խոսքի նկատմամբ։ Տպավորություն է, որ մեր երկրում գործ անես, չանես, միևնույնն է, անպայման կգտնվեն աչքի ընկած մարդկանց վարկաբեկելու մանիակներ։
    Շատ ցավալի է, որ այժմ էլ կպչում են սրբություններից, որոնց անհաղորդ են՝ մերկացնելով իրենց փոքրությունը։ Միշտ էլ գործ անողներին են փնովում, իսկ Նաղդալյանի կենսագրությունը իսկապես փաստում է, որ պայքարել է ամենաթեժ հարթակներում, դա լինի պատերազմի թե դիվանագիտական դաշտում:

  3. Սերո says:

    Շատ կուզեի լսել ադրբեջանցիների կողմից մեկին, ինչպիսին մեր այս տիկինն է ու նման պաշտոնի (կարծում եմ անհնար է), օրինակ ասեր դե գիտեք ինչ եթե հայերը վերադարձնեն մեզնից վերցրած տարածքները ապա մենք, ազերիներս ինչ իրավունք ունենք Արցախ պահանջենլ, չէ որ դա հայկական հող է ու դրա իրավունքը մենք չունենք: Կարծում եմ հասկացաք հիմա ով է այս տիկինը:

  4. փիրուզակ says:

    Լրիվ համամիտ եմ Սերո օգտատիրոջ կարծիքին: Կա՞ Արդրբեջանում Հերմինե Նաղդալյանի զբաղեցրած պաշտոնին հավասար պաշտոն զբաղեցնող մի պետական գործիչ, ոչ ընդդիմադիր, ով ասի, որ օրինակ Գետաշենը, Գանձակը ախր դրանք մեր պապենական հողերը չեն “մենք ձեր հողերը կամ այն հողերը, որոնց վրա մենք այսօր այդ իրավունքը չունենք, մենք այդ հողերը չենք ուզում”: Չակերտների մեջ առնվածը բառացի հղում է տիկին Նաղդալյանի տխրահռչակ ելույթից:

  5. Կարո Մելիքյան says:

    …Ակամա վերհիշում էս Հանճարեղ Լոռեցու՝(Հ.Թ.) «Թմբկաբերդի առումը» հաննճարեղ պոեմը….
    …թե չլինեն կինն ու գինին,ով՞ կհաղթի մեր հերոսին…

  6. Լուսինե says:

    Բավական է քննադատեք և անհիմն նյութեր տարածեք: Չի կարելի այդքան չար լինել, կառչել ինչ-որ բառերից: Եթե ճանաչեիք Հերմինե Նաղդալյանին, նման կարծիք չէիք ունենա: Նա այն քաղաքական գործիչներից է, ով միշտ ազգանվեր գործունեություն է իրականացրել:

  7. Կարո Մելիքյան says:

    Տիկինը երեւի չգիտի՞,որ ապշերոնյան այդ ցեղախումբը նաեւ՝ Երեվանին ( Էրիվան ) է հավակնում,ինչ՞ անել՝…համաձայնվել եւ վերջ՞…։ Այդ հինգ շրջանները. դա միայն նրանց ախորժակն է բացելու…

  8. Երվանդունի says:

    Կուզեի «Լուսինե» անվամբ օգտատիրոջը առաջարկել նայել այս հոլովակը ոչ թե այստեղից, այլ հենց Յութուբ֊ ից և կարդալ «LiNe9955» անվամբ օգտատիրոջ գրարումը, հենց այնտեղ, որը ինձ նույպես հիշեցրեց որոշ մանրամասներ։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031