Լրահոս
Օրվա լրահոսը

«Ալիեւը չի կարող մարդ անվանվել, էլ չեմ ասում՝ որպես Ադրբեջանի նախագահ». ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյան

Մայիս 02,2016 18:15

«Եթե Իլհամ Ալիեւը  խրախուսում է հայ զինվորներին խոշտանգողներին ու գլխատողներին, դա խոսում է այն մասին, որ ինքը չի կարող մարդ անվանվել, էլ չեմ ասում՝ որպես Ադրբեջանի նախագահ: Նա վարկաբեկում է իր պետությունն ու այդ ժողովուրդը, որովհետեւ ամբողջ աշխարհում գիտեն՝ ով է հերոս, ով՝ չէ: Մարդը, որը գլուխ է կտրում, չի կարող հերոս լինել եւ ընդհանրապես  մարդ չի կարող լինել»,- մեզ հետ զրույցում ասաց ՊՆ նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ քառօրյա պատերազմում հերոսացած զինվոր Քյարամ Սլոյանին գլխատողին Իլհամ Ալիեւը պարգեւատրել է: Պարգևատրումը երևում է ադրբեջանական Haqqin.az-ի հրապարակած լուսանկարներում:

ՊՆ նախկին նախարարը վստահեցնում է. «Մենք ամեն ինչ անում ենք, ապրիլյան դեպքերից հետո ե՛ւ ԵԽ-ում, ե՛ւ այլ կառույցներում, որոնք հռչակում են մարդու իրավունքներ, մարդկային բարձր արժեքներ, բայց երբեք այդ գործողություններին համարժեք գնահատական չեն տալիս:

Այնպես որ, այստեղ մեր խնդիրը չէ, խնդիրն ավելի գլոբալ է, գլոբալ է այն առումով՝ եթե միջազգային հանրությունը ժամանակին գնահատականը ճիշտ տար, ապա Ալիեւը նման բաներ չէր անի: Մյուս կողմից մենք գիտենք՝ ինչ դաշինք է դա՝ Ադրբեջան-Թուրքիա, այդ դաշինքում այդպիսի մոտեցումը խրախուսվում է ու դարձել է  պետության քաղաքականություն. նույնը կատարվում է  Թուրքիայում քրդերի հանդեպ, նույն ցեղասպանությունն է  այսօր իրականացվում, եւ որեւէ գնահատական դրան չի տրվում»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031