Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ռամիլ Սաֆարովին պետք է սատկացնեին, որ հասկանային, որ մենք չենք թերացել». Հովհաննես Սահակյան

Մայիս 02,2016 17:58

«Մի երկրի, որի առաջին դեմքը, ղեկավարը տարիներ առաջ Ռամիլ Սաֆարովին կարող էր զինվորական բարձր կոչում տալ եւ միանվագ վճարել ութ տարվա աշխատավարձը, ազգային հերոս դարձնել գիշերով քնած հայ զինվորին կացնահարելու համար, այդ ազգի բնութագիրն ու նկարագիրն արդեն պարզ է , բոլորի աչքի առջեւ: Հատուկ գնահատականի կամ մեկնաբանության կարիք չկա»,- այս կարծիքին է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

Պատգամավորի համոզմամբ, եթե Քյարամ Սլոյանին գլխատողին ու առհասարակ նման հանցագործություններ իրականացնողներին Իլհամ Ալիեւը չպարգեւատրեր, ադրբեջանական բանակում որեւէ մեկը չէր կռվի. «Վայրագ քայլերի համար պարգեւատրումներով, առանձին ֆինանսավորումներով շահագրգռելու տարբեր եղանակներով է, որ փորձում են ինչ-որ քայլեր կատարել: Մենք չէ, որ պետք է գնահատենք, այդ ամենը ամբողջ միջազգային հանրության աչքի առաջ է, եւ միջազգային հանրությունն է, որ պետք է գնահատական տա, որ նույնիսկ պատերազմական իրավիճակներում զինվորներին է, որ խրախուսում է Ադրբեջանի ղեկավարությունը:

Hovhannes_Sahakyan

Դա վառ ապացույց է այն բացթողումների ու այն խնդիրների, որ օրը ցերեկով միջազգային հանրության առջեւ Ռամիլ Սաֆարովը կացնահարեց Գուրգեն Մարգարյանին ու Եվրոպայի սրտում դատավարությունն անցկացնելուց հետո տեղափոխեցին, տարան Ադրբեջան ու նույն պահին ցինիկաբար ամբողջ միջազգային «արդար» հանրության առջեւ հերոսացրին մարդասպանին: Այդ ամենի հետեւանքն էլ սա պետք է լիներ, թող սպասեն նոր Սաֆարովների ու հրոսակախմբերի բազմացմանը»:

Մեր դիտարկմանը, թե կան կարծիքներ, որ եթե Սաֆարովի դեպքում հայկական կողմը չթերանար ու համապատասխան գործողություններ աներ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, գուցե Քյարամ Սլոյանին գլխատողի պարգեւատրում չլիներ, պարոն Սահակյանը շարունակեց. «Թերացել ենք մի հարցում, պետք է ոչ թե միջազգային հանրության առջեւ հերթական անգամ գնայինք ու ինչ-որ բան ներկայացնեինք, մեկ է, կարծես թե, այսպիսի հարցերում երկակի չափանիշը դարձել է գործելաոճ միջազգային հանրության համար, այլ Ռամիլ Սաֆարովին պետք է սատկացնեին, թեկուզ Ադրբեջանում, որ հասկանային, որ մենք չենք թերացել, թե չէ մյուս բոլոր գործողությունները անիմաստ են, անկախ նրանից թերացել ենք, թե չենք թերացել»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031