Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ ի Գլխավոր քարտուղարի ուղերձը մամուլի ազատության համաշխարհային օրվա առթիվ

Մայիս 02,2016 17:55

Մարդու իրավունքները, ժողովրդավարական հասարակությունները և կայուն զարգացումը կախված են տեղեկատվության ազատ հոսքից: Իսկ տեղեկատվության իրավունքը պայմանավորված է մամուլի ազատությամբ: Ամեն տարի մենք նշում ենք Մամուլի ազատության համաշխարհային օրը` ընդգծելու դրա հիմնարար սկզբունքները, պաշտպանելու մամուլի ազատությունը և հարգանքի տուրք մատուցելու լրատվամիջոցների այն աշխատողներին, ովքեր վտանգի են ենթարկում իրենց կամ և նրանց, ովքեր զրկվել են կյանքից իրենց մասնագիտական պարտականություոններիպարտականությունների կատարման ընթացքում:

Այս տարի Մամուլի ազատության համաշխարհային օրը համընկնում է երեք հիմնաքարային իրադարձությունների հետ: Այս տարի լրանում են տեղեկատվության ազատության վերաբերյալ աշխարհում առաջին իրավունքի օրենքի 250 ամյակը, որը կիրառելի է ներկայիս Շվեդիայում և Ֆինլանդիայում, և մամուլի ազատության սկզբունքների վերաբեյալ վերաբերյալ վինդհոուկյան հռչակագրի ընդունման 25 ամյակը: Եվ վերջապես, 2016 թվականը խորհրդանշում է նաև Կայուն զարգացման նպատակների իրագործման մեկնարկը:

Մամուլի ազատությունը և տեղեկատվական ազատ հոսքը անհրաժեշտ են ոչ միայն քաղաքացիներին իրազեկելու Կայուն զարգացման նպատակների մասին, այլև նրանց հնարավորություն տալու վերահսկել, որպեսզի իրենց առաջնորդները պետության ղեկավարները պատասխանատու հաշվետու լինեն իրենց իսկ տված խոստումների կատարման համար: Զանգվածային լրատվամիջոցները, այդ թվում`գնալով ավելացողառավելապես նոր առցանց լրատվամիջոցները, մերզ աչքերն ու համար ականջներնի ու աչքի դեր են խաղում: են։ Մենք բոլորս օգտվում ենք նրանց տրամադրած տեղեկատվությունից:

Ազատ, անկախ և անվտանգ լրատվական միջավայրը էական նշանակություն ունի: Այդուհանդերձ, շատ հաճախ լրագրողներին սպառնում, անհանգստացնում, խանգարում կամ նույնիսկ սպանում են տեղեկատվության որոնման գործընթացում: Շատերը տառապում են կալանավայրում, ոմանք` անգամ սարսափելի պայմաններում, կառավարմանական ձախողումների, կորպորատիվ իրավախախտումների կամ հասարակական խնդիրների լուսաբանման հետևանքով:

Ես անչափ մտահոգված եմ բազմաթիվ երկրներում լրատվամիջոցների աշխատողների համար գնալով ավելի ու ավելի սահմանափակ պայմաններ ստեղծող միջավայրով: Արտահայտվելու ազատության սահմանափակումները ինքնին արգելափակում/զսպում են հենց առաջընթացը: Մամուլի ազատության համաշխարհային այս օրը ես կոչ եմ անում բոլոր կառավարություններին, քաղաքական գործիչներին, գործարարներին ու քաղաքացիներին խրախուսել և պաշտպանել ազատ ու անկախ լրատվամիջոցների գործունեությունը: Առանց այս հիմնարար իրավունքի մարդիկ պակաս ազատ են ու ավելի քիչ հնարավորություններ ունեն: Մամուլի ազատության իրավունքի առկայության պայմաններում մենք կարող ենք միասին աշխատել` ստեղծելու արժանապատիվ աշխարհ, որտեղ բոլորն օժտված են հավասար հնարավորություններով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031