Սեյրան Սարոյանի հարցազրույցից հետո մամուլում տարածվեց, թե վերջինս, խոսելով Հերմինե Նաղդալյանի մասին, ասել էր «Ա՛յ, կնիկ խոսել չգիտես, չխոսել էլ չգիտե՞ս»: Այս առնչությամբ Aravot.am-ը զրուցեց Սեյրան Սարոյանի հետ:
«Ըտենց խոսակցություն չի եղել, ավելորդ բաներ թո՛ղ չխոսան: Ես էդքան անտակտ մարդ չեմ, որ Հերմինեին ասեմ … «Այ կնիկ»-ս ո՞րն ա: Ես իր հետ կխոսեմ միշտ՝ «քուրս, ո՞նց ես» կամ «նխշուն ջան, ո՞նց ես»: Էդ ո՞նց եղավ էդ պահին՝ «այ կնիկ»: Տենց խոսակցություն չեմ կարա ես անեմ, ու չեմ էլ արել իմ կյանքում: Էդ ի՞նչ թազա սուտի խոսակցություններ են: Կամ սաղ զապիսները ձեր մոտ կան, տենց խոսակցություններ եղե՞լ են: Չկա տենց խոսակցություն, լրիվ շառ են անում, չեն էլ ամաչում: Եթե մեկին պետք ա բան ասել, ես կարում եմ ասել, իմ փոխարեն պետք չի էդ ասել»,- ասաց նա:
Սեյրան Սարոյանն անդրադառնալով Հերմինե Նաղդալյանի մարտական ուղուն՝ ասաց, որ դեռ 1988 թվականից նա առանձնացել է իր ակտիվությամբ. «Շարժման առաջին իսկ օրվանից Նաղդալյանը եղել է առաջին գծում, ու միշտ պատրաստ ա եղել ամեն ինչի: Մենք էն վախտ, որ սահմանից գալիս էինք, Նաղդալյանն էր մեզ դիմավորում»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ