Հայաստանի թեթեւ աթլետները պայքարելու են Ռիոյի օլիմպիական խաղերի 2-3 վարկանիշի համար: Սակայն ուղեգրերի քանակը կարող է ավելի լինել:
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության սպորտի բարձրագույն նվաճումների քաղաքականության վարչության պետ, Հայաստանի թեթեւ աթլետիկայի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Նարինե Շահբազյանը Aravot.am-ին տեղեկացրեց, որ ուկրաինացի վազորդուհի Վիկտորիա Նիկոլենկոն (նրա տատը գյումրեցի է), որը հանդես է գալիս 200-800 մետր վազքատարածություններում, ՀՀ քաղաքացիություն ստանալու եւ Ռիոյի օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնելու ցանկություն է հայտնել:
«Նրա գործերը հիմա դեսպանատանն են: Եթե հասցնենք փաստաթղթային հարցերը լուծել, չի բացառվում, որ Վիկտորիան էլ մասնակցի վարկանիշային մրցաշարերին եւ ուղեգիր ձեռք բերի: Իսկ նա բավականին բարձր արդյունքներ ունի: Ի դեպ, նրա գործերով զբաղվում են եւ Հայաստանի դրոշի ներքո հանդես գալուն հակված են լեգենդար մարզիկներ, Հայաստանի թեթեւ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, հեռացատկի Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը եւ Ուկրաինայի օլիմպիական կոմիտեի նախագահ Սերգեյ Բուբկան: Ի դեպ, Նիկոլենկոն այդ նպատակով արդեն երկու տարի Ուկրաինայի հավաքականում չէ եւ չի մասնակցում ոչ մի մրցման: Ասում են՝ Վիկտորիայի տատիկը հայ է՝ գյումրեցի», – պարզաբանեց Նարինե Շահբազյանը:
Նարինե Շահբազյանի հետ ամբողջական հարցազրույցը՝ «Առավոտ» օրաթերթի վաղվա համարում
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ