Լրահոս
Օրվա լրահոսը

Քյարամ Սլոյանին գլխատելը ռազմական հանցագործություն է, որի համար ՀՀ-ն կարող է դիմել քրեական միջազգային տրիբունալ

Մայիս 02,2016 17:15

«Ադրբեջանն առհասարակ չի պատժվել իր կատարած հանցագործությունների համար, ինչու միայն Ռամիլ Սաֆարովի դեպքում, հիշեք բոլոր եղեռնագործությունները մեր ժողովրդի նկատմամբ՝ Բաքվում, Սումգայիթում: Ադրբեջանն այսօր էլ շարունակում է ռազմական հանցագործներին պարգեւատրել ու հռչակել ազգային հերոս»,- կարծում է փաստաբանների պալատի փաստաբան Տիգրան Աթանեսյանը:

Qyaram-Sloyanin-glxatogn

Հիշեցնենք, որ քառօրյա պատերազմում հերոսացած զինվոր Քյարամ Սլոյանին գլխատողին Իլհամ Ալիեւը պարգեւատրել է: Պարգևատրումը երևում է ադրբեջանական Haqqin.az-ի հրապարակած լուսանկարներում:

Մեր հարցին, թե հայկական կողմն ի՞նչ քայլեր պետք է անի միջազգային ատյաններում նման հանցագործություններ իրականացնողներին պատասխանատվության ենթարկելու առումով, փաստաբանն ասաց. «Մի քանի տարբերակ կա, կարելի է Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմել, քրեական միջազգային տրիբունալ, անկախ նրանից, որ ոչ մենք, ոչ Ադրբեջանը դրա մասը չենք հանդիսանում, տրիբունալն իրավունք ունի ռազմական հանցագործություններ քննել, որովհետեւ զինվորի գլխատումը ռազմական հանցագործություն է, բազմաթիվ կոնվենցիաների խախտում: Խոշտանգում է, որը հումանիտար իրավունքով է կարգավորվում: Ի վերջո, ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե կա, խոշտանգումների կանխարգելման կոմիտե, որին կարող ենք այդ հարցերով դիմել, բայց մենք թերացել ենք նաեւ Ռամիլ Սաֆարովի դեպքում»:

ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ հայ զինվորների նկատմամբ ադրբեջանցիների բարբարոսություններից շատ է ազդված. «Հիվանդացել եմ նույնիսկ»:

Նա կարծում է, որ Իլհամ Ալիեւն այսօր չէր պարգեւատրի Քյարամ Սլոյանին գլխատած ադրբեջանցուն, եթե ժամանակին Ռամիլ Սաֆարովին պարգեւատրելու ժամանակ հայկական կողմն անհրաժեշտ գործողություններ աներ ու չթերանար: Պատգամավորն առաջարկեց Քյարամ Սլոյանին գլխատողին պարգեւատրելու տեղեկատվությունը թարգմանել օտար լեզուներով ու տարածել, ողողել միջազգային մամուլը:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. M.Grigorian says:

    Ալիևը չուշացրեց պարգևատրել հերթական ճիվաղին: Իսկ Քյարամի՞ն երբ են պարգևատրեու: Չէ որ հերոսի մահով է ընկել:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031