Օրերս Թատերական գործիչների միության համագումարում ոչ դրական համատեքստում անդրադարձ էր եղել Խորեոգրաֆիայի պետական թատրոնին: Կարծիք էր հնչել, թե այն մի թատրոն է, որտեղ անվանումից բացի՝ ուրիշ ոչինչ խորեոգրաֆիայի հետ կապ չունի:
Հիշեցնենք, որ Խորեոգրաֆիայի թատրոնը 1987 թ. հիմնադրել է հայտնի բալետմայստեր Մաքսիմ Մարտիրոսյանը: Հիմնադրման օրվանից առ այսօր թատրոնը 4-5 տնօրեն է փոխել:
«Առավոտի» հետ զրույցում թատրոնի ներկայիս տնօրեն Գայանե Կարապետյանն ասաց. «Թատրոնից բողոքում են նրանք, ովքեր հնարավորություն են ունեցել աշխատել բոլոր թատրոններում, ընդ որում՝ հիմա նրանցից ոմանց աշխատած թատրոնները քարուքանդ վիճակում են»:
Մանրամասները՝ մայիսի 3-ի տպագիր «Առավոտում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ