Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Նավասարդյան. «Ալիևը վախեցել է, որ Ղարաբաղը կմտնի բանակցային գործընթաց»

Մայիս 02,2016 14:56

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը այս պահին բացառում է Ադրբեջանին որևէ տարածք հանձնելը: «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Նավասարդյանը շեշտեց, թե անգամ, եթե հետագայում տարածք զիջելու հարց լինի, դա պետք է լինի «մինիմալը»: Դեսպանը նկատեց, որ այս պահին հայկական կողմի տրամադրվածությունն այնպիսին է, որ չպետք է որևէ բան զիջել:

Արման Նավասարդյանի կարծիքով` ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի` տարածքների վերադարձի հնարավորության բացառման մասին հայտարարությունը ամենաճիշտ դիրքորոշումն է այսօրվա քաղաքականության մեջ:

Ըստ Արման Նավասարդյանի` առաջնահերթ խնդիրը մեր դիվանագիտության Ղարաբաղը բանակցային սեղան վերադարձնելն է. «Ադրբեջանցիներն ահավոր վախենում են դրանից: Ինձ թվում է՝ նրանք հիմա պատրաստ են որևէ փաստաթուղթ ստորագրել, միայն թե Ղարաբաղը չմտնի այդ բանակցային դաշտ: Ալիևը վախեցել է, որ Ղարաբաղը կմտնի բանակցային գործընթաց։ Այդ ժամանակ արդեն հողի հարց է լինելու։ Իսկ եթե Ղարաբաղը ճանաչվեց որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, դրան հետևելու է նաև Ղարաբաղի ճանաչումը, ու կփոխվի իրավիճակը»:

Անդրադարձ կատարվեց նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` Bloomberg գործակալությանը տված հարցազրույցին: Ըստ Արման Նավասարդյանի` Սերժ Սարգսյանի հնչեցրած ամենակարևոր մտքերից մեկը Ադրբեջանի հետ բանակցությունների վերսկսման ոչ նպատակահարմար համարելն է այս պահին: Այս առիթով դեսպանը նկատեց. «Ադրբեջանը Թուրքիայի հետ իջել է հաննիբալիզմի մակարդակի։ Խնդիր է դրված ոչնչացնել Ղարաբաղի, ինչու ոչ՝ նաև Հայաստանի հայությանը: Ադրբեջանին աջակցող երկիրը՝ Թուրքիան, չարիք է դարձել միջազգային հանրության համար»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031