Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանի առաջարկները նոր չեն դրվել սեղանին». Գագիկ Մինասյան

Մայիս 02,2016 14:50

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը իրականությանը չհամապատասխանող տեղեկություն է համարում ադրբեջանական կողմի պնդումները, թե բանակցությունները վերսկսելու համար Սերժ Սարգսյանի առաջ քաշած նախապայմանները հայկական կողմին դուրս են բերել բանակցային գործընթացից:

Ըստ նրա, Սերժ Սարգսյանի առաջ քաշած նախապայմանները բխում են Հելսինկյան եզրափակիչ ակտի ՝ ուժի չկիրառման սկզբունքից:

«Նախագահն ասաց, որ անիմաստ է շարունակել բանակցությունները, եթե ուժի չկիրառման սկզբունքն ամբողջությամբ չի գործում: Նախագահը հստակ հայտարարել է, որ հարկավոր է շփման գծում ներդնել հետաքննության մեխանիզմներ, պետք է լինեն հասցեական գնահատականներ և երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր արկածախնդրության: Սա է միակ տարբերակը բանակցությունները վերսկսելու համար: Միայն այս դեպքում իմաստ կունենա սկսել բանակցությունները: Այս առաջարկները նոր չեն դրվել սեղանին: Հետաքննության մեխանիզմների ներդրման մասին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բազմիցս խոսել են, սակայն Ադրբեջանը մերժել է: Ուստի սին են ադրբեջանական կողմի պնդումները, թե հայկական կողմը դուրս է եկել բանակցություններից: Այդ առաջարկների մասին առաջին անգամը չէ, որ խոսվում է»,­- այսօր «Փաստարկ» ակումբում ասաց Գագիկ Մինասյանը:

Նա չբացառեց, որ Ադրբեջանը նորից գնա նոր արկածախնդրության. «Բայց առավել քան համոզված եմ, որ ինչպես հայր Ալիևի ավանտյուրայի դեպքում, այնպես էլ այս դեպքում, ամեն ինչ ավարտվելու է Ադրբեջանի անփառունակ պարտությամբ, ինչն էլ կհանգեցնի նոր իրավիճակի, որի դեպքում մենք հնարավորություն կունենանք խոսել բանակցային նոր փաստաթղթի մասին»:

Պարոն Մինասյանի մեկնաբանմամբ, քառօրյա պատերազմը համախմբել է հայկական ուժերը, ու մենք իրականացրել ենք կանխարգելիչ գործողություններ. «Չորսօրյա պատերազմի երկրորդ օրը Ադրբեջանը սկսեց խաղաղություն մուրալ, եթե հրադադարի մասին պայմանավորվածություն չլիներ, Ադրբեջանի կորուստները կլինեին ավելի մեծ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031