Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սեդա Սաֆարյանը` կնոջը դանակի 30 հարվածով սպանողի մասին. «Չնչին առիթը պատրվակ է օգտագործվել մարդ սպանելու համար» (Տեսանյութ)

Մայիս 02,2016 15:38

Այսօր Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Մալաթիա տոնավաճառի վարագույրների տաղավարում դաժանաբար սպանված Հեղինե Դարբազյանի գործով հերթական նիստն էր: Ամուսինը՝ Արտակ Առաքելյանը Հեղինե Դարբազյանին սպանել էր որսորդական դանակի 30 հարվածով, նույն դանակով կտրել էր նաեւ Հեղինեի կոկորդը:

Այսօր դատական նիստի սկզբում ամբաստանյալ Արտակ Առաքելյանը հրաժարվեց իր պաշտպանից՝ անվստահություն հայտնելով:

Makacia_Sebastia_dataran

Առաքելյանը դատարանին վստահեցրեց, որ նոր փաստաբան է ուզում ներգրավել գործում, բայց ոչ հանրային պաշտպան: Նշենք, որ այս ընթացքում Արտակ Առաքելյանի շահերը դատարանում ներկայացնում էր հանրային պաշտպան Լյուդվիգ Ավետիսյանը:

Դատարանը որոշեց նիստը հետաձգել եւ հաջորդ նիստի օր նշանակեց մայիսի 18-ին ժամը 14.30-ին:

Հեղինե Դարբազյանն ու Արտակ Առաքելյանը երկու անչափահաս երեխաների հետ բնակվել են վարձով բնակարանում, որտեղ նաեւ որոշակի գույք կա:

Հիմա այս գույքի բաժանման գործընթացն է գնում: Հանրային պաշտպան Ավետիսյանի ներկայացմամբ՝ իր համար անսպասելի էր ամբաստանյալի որոշումը. Պաշտպանի կարծիքով՝ Առաքելյանն իր ծառայություններից հրաժարվել է հավանաբար այն պատճառով, որ պաշտպանը չի մասնակցել նշված գույքի բաժանման եւ գույքագրման գործընթացին:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանն, անդրադառնալով գույքի բաժանմանն, ասաց. «Ես գտնում եմ, որ մանր մարդու հետ գործ ունեմ. Եվ հայրը եւ տղան սարսափելի մանր մարդիկ են: Գույքի բաժանման ժամանակ ամբաստանյալի հայրն անգամ կտորի լոսկուտներ էր ասում գույքագրեք: Շատ մանրացավ: Գույքի բաժանման ժամանակ ես իրենց դեպքը տեսա, եւ հավատում եմ, որ, այո, չնչին առիթը պատրվակ է օգտագործվել մարդ սպանելու համար»:

Մանրամասն՝ տեսանյութում

Հիշեցնենք, որ սպանությունը տեղի է ունեցել անցյալ տարի սեպտեմբերին:
Արտակ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), 235-րդ հոդվածի 4-րդ մասով (ապօրինի կերպով զենք կրել):

Նախորդ դատական նիստին հարցաքննվել են վկաները, այս թվում նաեւ Հեղինե Դարբազյանի եւ Արտակ Առաքելյանի 12-ամյա դուստրը եւ նշել էր, որ ականատես է եղել, թե ինչպես է հայրը պարբերաբար բռնության ենթարկել մորը:

 
Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031