Լրահոս
Օրվա լրահոսը

«Ի՞նչ ենք ուզում, անպայման արյուն, մեկին ծեծեն, մեկին բռնե՞ն». Աշոտյանը՝ կուլակաթափի մասին

Մայիս 02,2016 14:03

Այսօր ՄԱԱ-ում լրագրողները ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին հարցրեցին՝ հասարակությունը պահանջում է իշխանության ներկայացուցիչներին, օլիգարխներին կուլակաթափ անել եւ այդ գումարները ուղղել բանակին, Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այդ պահանջին: Նա պատասխանեց. «Ամեն մեծ երեւույթի հետեւում կա մի մեծ օրինազանցություն: Նման կոչերը նեոբոլշեւիվիզմի են տանում: Հասարակության տրոհման խնդրի առաջ են կանգնեցնում մեզ: Խնդիրն ուրիշ բանում է, պետք է արագացնել երկրում սոցիալական արդարության ներդրման գործընթացները: Պետք է մեղմացնել սոցիալական բեւեռվածությունը, ազգովի պետք է ասել՝ այսպես այլեւս չենք անելու՝ բոլորով՝ լրագրողներից սկսած, քաղաքական գործիչներից վերջացրած: Ամեն մեկը պետք է իր մեջ ասի՝ այսպես չեմ անելու: Կասե՞ն դա՝ խիստ կասկածում եմ»:

Դիտարկմանը՝ եթե պատժվեն, կասեն, որ չեն պատժվում՝ չեն ասի՝ Աշոտյանը պատասխանեց. «Ժողովուրդ, մենք ի՞նչ ենք ուզում, անպայման ավերակ, արյուն, պայքար, մեկին ծեծեն, մեկին բռնեն»:

Լրագրողներն արձագանքեցին՝ արյուն չեն ուզում, պատասխանատվություն են ուզում՝ Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Բոլորն իրենց պատասխանատվության չափաբաժինն ունեն՝ եւ իշխանությունը, եւ ընդդիմությունը, եւ հասարակությունը: Մի բան ասեմ՝ չնեղանաք, մենք լավն ենք բոլորս իրար հետ, բայց ոչ ոք իրարից լավը չի՝ որակական իմաստով: Իրար հետ ենք լավը: Եթե ապաշխարհելու աստիճանի անկեղծություն ենք ուզում, ապա առնվազն պետք է տեր հայր լինենք: Ազգովի ապաշխարելու, մաքրվելու էներգետիկան ունենք այսօր: Իսկ ֆեյսբուքյան դիտարկումները ընկալել որպես բացառիկ հանրային տրամադրություն, նույնպես սխալ է: Ցավոք, երբեմն այդ սոցիալական տիրույթում ունենում ենք հայրենասիրություն, որը սկսում է վերածվել սիրողականության»:

Մեր դիտարկմանը, որ ազգովի՞ ենք կարագ ներկրում՝ զուգարանի թղթի անվան տակ, հարկ չենք վճարում, այդ ամենը ազգովի չենք անում, տարիներ առաջ էր՝ Սերժ Սարգսյանն ասաց, որ ձուկը գլխից պիտի բռնել, ոչ մի բան չի արվել՝ էներգիան փոխելու համար՝ Արմեն Աշոտյանը պատասխանեց. «Ակնհայտ է, որ երկրում կան կուտակված պրոբլեմներ, տնտեսական զարգացման համար խոչընդոտներ: Երբ ասում ենք պետք է փոխվենք այս էներգիայի ներքո, նախ եւ առաջ նկատի ունենք իշխանություններին, ես չեմ գցում պատասխանատվությունը: Կներեք, գովազդ չհնչի, մենք եռանկյունի ենք, առանց իրար գոյություն չունենք, տարբեր անկյունների արժեքի տեր ենք, բայց միասին ենք կազմում այդ 180 աստիճանը, որ կոչվում է հայոց պետություն»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    -Արմեն Աշոտյան:
    «Բոլորն իրենց պատասխանատվության չափաբաժինն ունեն՝ եւ իշխանությունը, եւ ընդդիմությունը, եւ հասարակությունը: Մի բան ասեմ՝ չնեղանաք, մենք լավն ենք բոլորս իրար հետ, բայց ոչ ոք իրարից լավը չի՝ որակական իմաստով:
    -Ժողովուրդ:
    Ճիշտ էս ներկայացնում որ բոլորն էլ իրենց պատասխանատվությունը ունեն՝
    եւ իշխանությունը, եւ ընդդիմությունը, եւ հասարակությունը:Բայց մոռացել էս նշել ըստ տոկոսային հարաբեության,որը մենք ներկայացնում էնք:
    1. Իշխանությոան պատասխանատվությունը +1ՕՕ %
    Ձ.Ընդդիմության պատասխանատվությունը ՕՕ %
    3.Ժողովուրդի պատասխանատվությունը -1ՕՕ %

    -Արմեն Աշոտյան:
    «Ժողովուրդ, մենք ի՞նչ ենք ուզում, անպայման ավերակ, արյուն, պայքար, մեկին ծեծեն, մեկին բռնեն»:
    Դա է բռնապետական երկրի ղեկավարների խոսելու ձեվը,ինչպես մուսոլմանական երկրներոմ:Նախ փորձում էն վախացնել եվ հետո անցնում են գործի,քսի տալ շներին ժողովրդի վրա:Մարտի 1-ի արյունը մարսեցին, հիմա էլ պլանավորել են մեկ ուրիշ ներքին ջարդ:
    -Ժողովուրդ
    Մարտի 1-ի արյունով,ժողովրդին չէս հարկադրելու ծառայելու ներկա ռեժիմին, բռնատիրական պետության պաշտպան Արմեն Աշոտյան:Վախենում էք կորցնել ժողովրդից թալանած փողերը:Երբ որ վտանգ է գալիս հիշում էք ժողովրին:
    Թող գախտնիք չլինի, այն օրը երբ ժողովուրդը զինվեց ռեժիմի կողմից ԼՂ սահմանները պաշտպանելու համար, նախ առաջին հերթին նրանք հետ էն գալու Երեվան:Եվ այդ խմբերը արդեն պատրաստ էն, այնպես որ երեվի արդեն ուշ է այդ մասին խոսելը «օլիգարխներին կուլակաթափ անել եւ այդ գումարները ուղղել բանակին»:

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031