Չնայած մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը, բայցևայնպես, առաջնային գծի տարբեր ուղղություններում նկատվում են հակառակորդի զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր:
ՊԲ առաջապահ զորամասերը հետևում են ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող քայլերին և անհրաժեշտության դեպքում պատրաստ են դիմելու համապատասխան միջոցների:
Այս պահի դրությամբ հակամարտ զորքերի շփման գծում կրակի դադարեցման պայմանավորվածության խախտումներ գրեթե չկան:
Իրադրությունն ամբողջությամբ գտնվում է ՊԲ առաջապահ ստորաբաժանումների աչալուրջ վերահսկողության տակ:
Կարդացեք նաև
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Այս դեպքերի հետ կապված շանուցագրեր են ստանում երտասարդները:Կրկին շարունակվում է մնալ նույն անարդարությունը՝ բանակ են կանչվում միայն անտերները,իսկ տերավորների երեխաները այդպես էլ չեն կանչվում:Թող Աշոտյանը և մյուս ՀՀԿ ականներն ու իրենց երեխաները գնան առջևից, իսկ մենք էլ՝նրանց կհետևենք, այլապես ինչ է ստացվում հայրենիքի բարիքները մոկուկռիսների ու նրանց երեխաների համար է, իսկ զոհվելը ու նրանց բարեկեցիմ կյանքը պահպանելըէ աղքատների համար: