Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Մարտիրոսյան. «Միայն մեկ փաստաթուղթ պետք է ճանաչենք՝ Ադրբեջանի կապիտուլյացիայի փաստաթուղթը» (Տեսանյութ)

Մայիս 02,2016 13:27

Քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանը տրամաբանական է համարում Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմը. տարածաշրջանային լարվածության, ռուս-թուրքական հարաբերությունների լարվածության ֆոնին՝ Ադրբեջանին թվաց, թե հաջողության կարող է հասնել: Ըստ քաղաքագետի, սա ղարաբաղյան պատերազմի երկրորդ փուլն է, հիմա լոկալ պատերազմի մեջ ենք, լայնածավալ գործողություններ դեռ սպասվում են, քանի որ Ադրբեջանը նպատակ ունի ոչ միայն Ղարաբաղը, այլ Հայաստանը գրավել: Իր կարծիքն այսօր նա բարձրաձայնեց «Հայացք» մամուլի ակումբում:

Քաղաքագետն այս պահին անհնարին է համարում բանակցությունների սեղանի մոտ նստելը. «Ֆիզիկապես միգուցե հնարավոր է, սակայն արդյունավետ չի լինելու: Հիշո՞ւմ եք տխրահռչակ բանակցությունները, թե սահմանից պետք է հեռացնեին դիպուկահարներին, իրականում ոչ մի բան չեղավ: Այս պահին բանակցությունների մասին խոսելը ստացվում է, որ մենք բանակցություններ են մուրում, բայց բանակցություններ պետք է մուրա Ադրբեջանը: Ի՞նչ է, վախենում ենք, որ զոհեր լինե՞ն. զոհեր արդեն կան եւ, ցավոք, դեռ էլի ու ավելի մեծ քանակությամբ են լինելու: Բոլոր տեսակի փաստաթղթերը պատկանում են աղբանոցին, մենք միայն մեկ փաստաթուղթ պետք է ճանաչենք`Ադրբեջանի կապիտուլյացիայի փաստաթուղթը»:

Ըստ նրա, ՀՀ-ն պետք է անմիջապես ճանաչի ԼՂՀ անկախությունը, որից հետո Արցախում հանրաքվե կլինի եւ Արցախը կմիանա Հայաստանին, որից հետո, մեր գործընկեր պետությունները ստիպված կլինեն միջամտել, քանի որ հարձակումը ՀՀ տարածքների վրա է:

Մանրամասները`   տեսանյութում

Քաղաքագետի կարծիքով, մեր ռազմավարական դաշնակցին ձեռնտու չէ որեւէ կողմի հաղթանակը, քանի որ կկորցնեն իրենից կախվածությունը: Այդ էր պատճառը, որ ՌԴ-ն միջամտեց`ստատուս-քվոն պաշտպանելու համար:

Անդրադառնալով ՊՆ-ում աշխատանքից ազատումներին, քաղաքագետն ասաց, որ պաշտոնանկությունները եւ կադրային մաքրումն անհրաժեշտ են, բայց պիտի համակարգային փոփոխություններ լինեն, եւ խորքային, ոչ թե մեկ-երկու պաշտոնյաներ ազատվեն: Նման փոփոխություններ նաեւ պետական ապարատում, պետական մտածողության մեջ պետք է լինեն. «Ես չէի ցանկանա, որ այդ մաքրումը լիներ առաջիկա լուրջ ռազմական բախումներ ժամանակ, այլ մինչ դա»:

Նա քննադատեց կառավարման համակարգի, քաղաքական էլիտայի գործիչներին, որոնք նախաձեռնողականություն չեն ցուցաբերում, վախենում են Հայաստանի պետական շահը պաշտպանելու համար քայլեր անել, ինչ-որ մի տեղից զանգեր են լինում ու ըստ այդ զանգի են նրանք գործում: Aravot.am-ի հարցին`ա՞յդ էր պատճառը, որ ինքը հրաժարվեց վարչապետի ավագ օգնականի պաշտոնից, քանի որ խոսակցություններ շրջանառվեցին, թե իր եւ վարչապետի միջեւ անհամաձայնություններ են եղել Մոսկվայում կայանալիք ԵԱՏՄ վարչապետների նիստին մասնակցելու մասով: «Չեմ ուզում մանրամասնել: Կռահեք»,- եղավ պատասխանը: Հիշեցնենք, նիստը պետք է Երեւանում կայանար, բայց քառօրյա պատերազմից հետո, Ղազախստանի անհամաձայնության պատճառով նիստը տեղափոխվեց Մոսկվա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Delea says:

    Այսօր ազգս կանգնած է շատ մեծ վտանգի առաջ:

    Դիմում եմ իմ ազգին խնդրանքով,լսեք իմ ձայնը, քանի դեռ կանք:

    Եվ որքան անմեղ արյուն է խմելու մեր հայոց սուրբ հողը, իր գրկում ծնած ու մեծացրած իր արու զավակների:Այն օրերն անցան, երբ լռել էս սոված քնելով,ցուրտ ու խավար գիշերներ անցկացնելով:Եվ հավատալով որ գալու է այդ օրը, արեվի պայծառ շողերով:
    Մարմինը,հայրենի երկիրն է հայրենի տունը,հոգին մարդ արարածը:Եթե առողջ եվ անվտանգ է հայրենի երկիրը,մարդն էլ է այնտեղ ապրում բախտավոր:Պահեցիր երկիրտ, կապրի ժողովուրդը, հողը ամուր պահեցիր պետությունն էլ ամուր կլինի: Իսկ հոգին մեռնում է հենց կտրվւմ է մարմնից:Քանի դեռ կա այդ հոգին, մի բուռ դառնանք եվ փրկենք հայրենի երկիրը:Հաղթելուց հետո ազգովի եկեղեցի կկառուցենք բոլոր նրանց շիրիմների համար,որ իրեց արյունով ներկեցին Հայրենի սուրբ հողը: Միայն զենքն չի որ հաղթում է թշնամուն, այլ մտքի հույսն է, գիտության ջահը որ ծառայում է ամբողջ աշխարհին, միայն ոչ հային:Ես հավատում եմ մեր ժողովրդի գալիք օրվան,այն բանից հետո երբ մենք միասին ձուլվենք,մի բռունցք դառնանք:
    Մեր քաղաքական գործիչները քամակ ու աթոռ են մաշում ազգային ժողովում, միմիայն պաշտպանելու իրենց,գլխավոր քաղ. պոռնիկին:Նրանք ոչ մի հայրենասերներ չէն:Նրանց հայրենասիրության չափաբաժինը, Մոսկվան է տալիս:Միայն տառապում են կանաչ դոլարներ դիզելով, պետական հարկերը չմուծելու եվ ժողովրդին քամելու միջոցով: Հայաստանի նախագահի վերջին էշությունը (հետ տալ թուրքին յոթ շրջանները) ստվերում է բոլոր դավաճանների գործողություններին:Մեծ Հայքից մնացել է մի բուռ հող,երբ էք տեսել որ թուրքը հետ է վերադարձրել իր գրաված մեր հայկական շրանները: Այս կառավարությունը վաղուց ծախել է արյունով վերցրած հայկական հողերը,նրանք սպասում են վերջաբանին եվ կցրվեն ամբողջ աշխարհով մեկ,մեզ թողնելով գերության մեջ:Հայաստանը վերջնականապես կործանել, նրանք որոշել են:Քանի դեռ ուշ չէ եվ քանի դեռ ժամանակ ունենք, ոտքի եղեք հայեր, մայր Հայաստանն մեզ կանչում է,եվ մենք միասին կպաշտպանենք մեր երկիրը:
    Չարիքը,չարիք է բերում եվ ատելությունը,ատելություն:Մարտի 1-ի արյունով,ժողովրդին չէս հարկադրելու ծառայելու ներկա ռեժիմին:

    Հայրենաց փորցության ժամին հայրենիքի ցավը վեր դասի անձական ցավից:
    Հայն ոչ միայն տերն է իր հողի, այլ առաջին հերթին զինվորն է իր հայրենիքի:

    Ի զեն

    ՀԱՅԿԱԿԱՆ ՊԵՏՈԻԹՅՈԻՆՆԵՐԻ ԿՈԻՍԱԿՑՈԻԹՅՈԻՆ «ՀՊԿ»
    ORGANIZACIÓN DE LOS ESTADOS ARMENIOS «DELEA»

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031