Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տավուշում ստեղծվել են քաղաքացիական պաշտպանության ծառայություններ

Մայիս 02,2016 13:19

Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը 2016 թվականի մարտի 23-ին կարգադրություն է ստորագրել Տավուշի մարզում քաղաքացիական պաշտպանության մարզային ծառայությունների պետեր նշանակելու մասին: Մարզպետը կարգադրել է մարզի համայնքների եւ կազմակերպությունների ղեկավարներին ստեղծել համայնքների եւ օբյեկտների քաղաքացիական պաշտպանության ծառայություններ, դա համաձայնեցնելով ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Տավուշի մարզային փրկարարական վարչության պետի հետ, քաղաքացիական պաշտպանության ծառայությունների նախապատրաստումն իրականացնել յուրաքանչյուր տարի անցկացվող քաղաքացիական պաշտպանության հրամանատարական-շտաբային եւ շտաբային ուսումնավարժություններում դրանց ներգրավմամբ եւ այլն:

Tavush8Ադրբեջանի կողմից վարվող փաստացի պատերազմի պայմաններում կարեւոր է սահմանագոտու բնակչության կողմից քաղաքացիական պաշտպանության վերաբերյալ գիտելիքներին, հմտություններին տիրապետելը:

2015թ. դեկտեմբերին Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ միասին Տավուշի մարզի սահմանամերձ 15 համայնքներում իրականացրեց անվտանգության կանոնների վերաբերյալ դասընթաց, թե հրետակոծության ժամանակ կամ պայթուցիկ նյութ գտնելու դեպքում ինչպես պետք է վարվել: Այդ դասընթացները կայացան Ադրբեջանին սահմանակից համայնքապետարաններում, դպրոցներում, մշակույթի տներում: Դրանց մասնակցեցին, քաղաքացիական պաշտպանության վերաբերյալ գիտելիքներ ստացան սահմանամերձ գյուղերի չափահաս բնակիչներ եւ դպրոցականներ: Դասընթացների ժամանակ ուսուցանվում էր, թե ռմբակոծության ժամանակ ինչպիսի թաքստոց ընտրել, ինչպես վարվել, եթե գտնում են չպայթած զինամթերք եւ այլն:

Դասընթացները վարող, Նոյեմբերյանի ավագ դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Արմեն Ամիրաղյանը մեզ հետ զրույցում կարեւորելով այդ դասընթացների անցկացումը, այն փոքր-ինչ ուշացած էր համարել, նաեւ նշել, որ հարկ է սահմանամերձ համայնքների բնակիչներին քաղաքացիական պաշտպանության վերաբերյալ փոքր, հանրամատչելի ուղեցույցներ բաժանել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. henri says:

    Ներող պիտի ըլլաք եթէ հարցումս ոչ մէկ կապ ունի ներդիր յօդուածներու հետ;
    Շարունակ կը հաղորդուի TV -ներէն որ զգոյշ ըլլանք եւ մանաւանդ չմեկնաբանենք ամէն ինչ որ կապ ունի Արցախեան պատերազմին հետ; Կը թուի թէ յորդորը միայն բարոյական է և որեւէ հսկողութիւն գոյութիւն չունի իշխանութեան կողմէ;
    Ատենէ մը իվեր մի քանի կայքեր “ԹԷԺ ” և Աբեղ-ցբեղ լուրեր կը սարածեն շեշտուած ծաղրական խորքով որոնց հեղինակները միայն թուրք կամ ազէրի կրնան ըլլալ ; Բնական է այս երեւոյթը ? երբ ամէն օր զինեալներ կը զոհուին ճակատին վրա;

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031