Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աշոտյանը՝ Կազանի փաստաթղթի մասին. «Սկզբունքները երբեք գաղտնի չեն եղել, գաղտնիք են դետալները»

Մայիս 02,2016 13:11

Այսօր ՄԱԱ-ում հրավիրած ասուլիսում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հարցին՝ Դուք տեղյա՞կ էիք, որ Կազանի փաստաթղթից բխող հետեւանքներին իշխանությունները պատրաստ են եղել 2011-ին՝ պատասխանեց. «Բանակցային գործընթացում սկզբունքները երբեք գաղտնի չեն եղել, գաղտնիք կարող են լինել դետալները: Մադրիդյան սկզբունքների 3 կարեւորագույն սկզբունքների հիման վրա ձեւավորվում էր օրակարգ, որի շուրջ կողմերը կարող էին գալ համաձայնության: Այդ 3 սկզբունքները վաղուց բարձրացված են եղել՝ անվտանգության երաշխիքներ, տարածքային ամբողջականություն եւ ժողովրդի ինքնորոշման իրավունք»:

Նա ասաց, որ դիվանագիտական բանակցությունները ռեալիթի շոու չեն եւ դիվանագետներն առցանց ռեժիմով չեն պատմում ամեն ինչ. «Դիվանագիտական աշխատանքը պահանջում է որոշակի կանոնների պահպանում, հանրայնացման որոշակի աստիճան. «Իհարկե, «Բլումբերգի» հարցազրույցը շատ հետաքրքիր էր եւ գալիս է ապացուցելու, որ մենք գործ ունենք ուժեղացած պետությունների՝ ՀՀ եւ ԼՂՀ՝ որպես մեկ ռազմաքաղաքական միավորի, ուժեղ ղեկավարի հետ»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031