Ռուս-զիմբաբվեական միջկառավարական հանձնաժողովի ներկայացուցիչները հայտարարել են, որ Ռուսաստանն ու Զիմբաբվեն համատեղ կպայքարեն Եվրամիության և ԱՄՆ-ի պատժամիջոցների դեմ։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Զիմբաբվեի արտաքին գործերի նախարար Սիմբարաշե Մումբենգեգվին մեկնաբանել է այս որոշումը՝ ասելով, որ երկու երկրները պետք է համատեղ ջանքեր գործադրեն, որպեսզի չեզոքացնեն Ռուսաստանի ու Զիմբաբվեի տնտեսությանը սպառնացող վտանգները։
Տեղեկացնենք, որ Զիմբաբվեի հանդեպ պատժամիջոցներ կիրառելու մասին որոշումը կայացվել է 2000-ականներին՝ ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից։ 2013թ. Եվրամիությունը հանել է պատժամիջոցների մեծ մասը, բայց երկրի նախագահ Ռոբերտ Մուգաբեի և նրա ընտանիքի հանդեպ շարունակում են գործել անձնական պատժամիջոցներ։ ԱՄՆ սահմանած պատժամիջոցները Զիմբաբվեի հանդեպ դեռևս օրենքի ուժ ունեն։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի հանդեպ պատժամիջոցներ մտցվեցին 2014թ.։
Կարդացեք նաև