Կորեային Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունում արգելվել են հարսանյաց և թաղման բոլոր արարողությունները։ Այս մասին հաղորդում է բրիտանական The Mirror-ը։
Նման որոշումը կայացվել է այն պատճառով, որ առաջիկայում նախատեսվում է երկրում իշխող «Աշխատավորական» կուսակցության համագումարը, և այն հավուր պատշաճի իրականացնելու համար, կազմակերպվել են արտակարգ միջոցառումներ, որոնց նպատակը համագումարի անվտանգությունն ապահովելն է։ Այդ միջոցառումների համատեքստում, որոշվել է երկրում արգելել հարսանյաց և թաղման բոլոր արարողությունները։ Ի թիվս անվտանգության ապահովման համար կատարվելիք այլ միջոցառումների՝ ուժեղացված հսկողություն կսահմանվի Հարավային Կորեայի հետ սահմանին, նվազագույնի կհասցվի քաղաքացիների տեղաշարժն ու մուտքը մայրաքաղաք Փհենյան։
Երկրում իշխող կուսակցության համագումարը կայանալու է 2016թ. մայիսի 6-ին։ Տեղեկացնենք, որ Կորեայի «Աշխատավորական» կուսակցության վերջին համագումարը կայացել է 1980թ. չնայած, որ կուսակցության կանոնադրությունը պահանջում է, որ համագումարները տեղի ունենան ամենաուշը 5 տարին մեկ անգամ։
Տեղեկացնենք նաև, որ 2016թ. ապրիլին Հյուսիսային Կորեայի կառավարությունը արգելել է իր քաղաքացիներին պիրսինգ անել, ջինս և «արևմտյան ծագմամբ այլ հագուստ կրել»։
Կարդացեք նաև