Լրահոս
Օրվա լրահոսը

Գերմանացի պատգամավոր. Հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանը կճանաչի Հայոց ցեղասպանությունը. Kath.net

Մայիս 02,2016 10:42

Գերմանիայի խորհրդարանում ներկայացված Սոցիալ-դեմոկրատական կուսակցության խմբակցության ղեկավար Թոմաս Օպերմանն անդրադարձել է 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում քննարկվելիք 1915թ. իրադարձությունները, որպես ցեղասպանություն ճանաչելու նախագծին: Այս մասին տեղեկացնում է գերմանական Kath.net լրատվական կայքը։

Գերմանական այդ կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավարն ասել է, որ չնայած Թուրքիան դեմ է այդ նախագծին, այնուամենայնիվ, Գերմանիայի խորհրդարանը որպես ցեղասպանություն է ճանաչելու հայերի զանգվածային կոտորածները, որոնք տեղի են ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում։

Պատգամավորի խոսքերով՝ Թուրքիայի կողմից սպասվող հնարավոր քայլերն ու հակազդեցությունները որևէ կերպ չեն կարող խոչընդոտել նախագծի ընդունմանը և 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչումն անխուսափելի է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031