Մոսկովյան հրապարակներից մեկում տեղի ունեցած «Առաջադեմ ձախականների մայիսմեկյան» երթի ժամանակ ձերբակալվել են չորս ակտիվիստներ, նրանցից երեքը` ծիածանի սիմվոլիկա օգտագործելու համար: Այս մասին գրում է Varmalov.ru-ն եւ ներկայացնում ֆոտոշարքը:Ըստ նրա՝ ձերբակալության ժամանակ՝ մասնակիցներից մեկը ծեծվել է:
Ավելի վաղ ոստիկանությունը «Աստծո կամոք» շարժման առաջնորդ Դմիտրի Էնտեոյին եւ նրա կողմնակիցներին չի թույլատրել մասնակցել միջոցառմանը:
Էնտեոն իր համակիրներին կոչ է արել գնալ Մայիսմեկյան միջոցառմանը եւ «օրենքի սահմաններում» համոզել ԼԳԲԹ ակտիվիստներին դադարեցնել իրենց գործունեությունը:
Երթից հետո տեղի է ունեցել հանրահավաք, որի ժամանակ ձերբակալվել է երկու ԼԳԲԹ ակտիվիստ: