N զորամասի ավագ լեյտենանտ Տիգրան Ռուդիկի Հայրապետյանը պատերազմական այս օրերին վիրավորվել է ձախ թեւից եւ որովայնի վերին մասից: Նա ապաքինվել է հոսպիտալում եւ այսօր դուրս է գրվել: Այսօր հանդիպեցինք նրան, նա շտապում էր, երբ հարցրինք, թե որտեղ է շտապում, չէ որ նոր է դուրս գրվել հիվանդանոցից, մեզ պատասխանեց` դիրքեր: Պարզվեց, որ նա 2 գիշեր է պառկել հոսպիտալում, եւ ինչպես ինքն էր ասում` ժամանակ չունի պառկելու, պիտի դիքերում լինի…
Տիգրան Հայրապետյանը ծնվել է 1989թ.Սյունիքի մարզի Բռնակոթ գյուղում: Ամուսնացած է, ունի 2 երեխա:
Մեր Հերոսներն այսպիսինն են, իհարկե, նրանց խոսքերով` ժամանակ չկա նույնիսկ լրիվ ապաքինվելու, երբ վտանգված է հայրենիքդ…
Շնորհակալություն ձեզ, մեր հերոս տղաներ:
Մարտակերտի շրջանի Ջրաբերդ պաշտոնաթերթ