Լրահոս
Օրվա լրահոսը

Պռոշյանի կառուցվող եկեղեցին եւ խոնարհումը` զինվորի սխրանքի առաջ (ֆոտոշարք եւ տեսանյութ)

Մայիս 01,2016 18:19

«Աղբյուրն այս նվիրվում է Հայոց մեծ եղեռնի եւ Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակին»,-Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում ապրիլի 30-ին այսպիսի գրությամբ հուշաքար-աղբյուր բացվեց: Պռոշյանցիներն ասում են` «Արցախյան պատերազմ» ասելով նկատի ունեն նաեւ ապրիլյան պատերազմը, որում հերոսացան մեր նահատակ-զինվորները:Proshyan1 Proshyan2 Proshyan4 proshyan3

«Մեր գյուղում եւս Արցախյան պատերազմին մասնակցած ազատամարտիկներ կան, որոնք որպես կամավոր այսօր առաջնագծում են` մեր զինվորի կողքին: Հայրենիքը պաշտպանելու մղումն աննկարագրելի է` սա է մեր օջախն ու տունը, ինչպե՞ս կարող ենք թողնել, որ ինչ-որ թուրք մեր խաղաղությունը խաթարի: Քառօրյա պատերազմը մի բան ցույց տվեց` շունը` թուրքը, պետք է հասկանա, որ ոչինչ չի կարող մեր դեմ անել: Ինչի մենք չգիտե՞նք` մեր դեմ կռվողն ով է… վախկոտ, որը փախչում է մարտի դաշտից: 70 տարեկան եմ, շատ բան եմ տեսել, բայց այն, ինչ արեցին մեր զինվորները, երբեք չէի տեսել ու չէի էլ պատկերացրել: Ցավ ենք ապրում, երբ կորուստների մասին ենք իմանում, բայց նաեւ հպարտ ենք, որ մերոնք լխկում են թուրքերին: Ո՞վ կուզի, որ պատերազմ լինի, բայց չենք կարող չհպարտանալ: Մեզ պարտադրում են պատերազմ, հո ծնկի չե՞նք գալու: Մենք պետականություն ենք կորցրել, որովհետեւ միշտ մեր երկրորդ այտն էլ ենք դեմ տվել հարվածին, բայց հիմա այդպես չէ: Մեր բանակն ապացուցեց, թե ինչ պատասխան է ստանալու պատերազմ ուզող հակառակորդը»,-Aravot.am-ի հետ զրույցում ասում է Պռոշյանի բնակիչ Հայկ Պետրոսյանը:Proshyan5 proshyan6 скачанные файлы (9)

Նա ցույց է տալիս հուշաղբյուրից քիչ այն կողմ գտնվող կիսակառույց եկեղեցին եւ պատմում, որ Աստծո տան հիմքը դրվել է երեք տարի առաջ. «Սկսեցինք քարը քարին շարել` մեր հնարավորություններով, առանց որեւէ մեկին նեղություն տալու: Նախորդ տարի եկեղեցու կառուցման վայրի տարածքը կանաչապատվեց: Եկեղեցու կառուցումը մեզ համար հոգեւոր զարթոնք է, եկեղեցին բոլորիս ավելի է միավորելու»:

Պռոշյանցիները լիահույս են, որ հաջորդ տարի համայնքի միակ եկեղեցում արդեն պատարագներ կմատուցվեն: Գյուղի բնակիչը, որի միջոցներով տեղադրվել է հուշաղբյուրը, եւ կառուցվում է եկեղեցին, այդ մասին չխոսեց. համոզված է` «աջ ձեռքը չպետք է իմանա, թե ինչ է անում ձախ ձեռքը»:

Հոգեւորականներն օրհնեցին հուշաղբյուրը, ինչից հետո աղբյուրի ջրից առաջինը խմեցին փոքրիկները: Պռոշյանի բնակիչներից Լիան էլ ասմունքեց` խնդրելով, որ տեսագրությունը, որպես երախտագիտության արտահայտություն, ցույց տանք Արցախը պաշտպանող զինվորներին:

Լուսանկարները` հեղինակի:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031