Մայիսի 7-8-ին Ստամբուլում կայանալու է ըմբշամարտի Ռիոյի օլիմպիական խաղերի վերջին վարկանիշային մրցաշարը:
Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան այսօրվա դրությամբ ունի յոթ ուղեգիր. 4-ը՝ հունահռոմեական ըմբշամարտում, 3-ը՝ ազատ ոճում: Հիմա մեր երկու հավաքականները ուսումնամարզական հավաք են անցկացնում, որի ավարտից հետո մայիսի 5-ին մեկնելու են մրցավայր:
Գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը որոշել է վերջին հնարավորություն ընձեռել միայն 59 կգ քաշային հունահռոմեական ըմբիշ Ռոման Ամոյանին: Նկատի առնելով, որ օրերս գերծանր քաշայիններ Էդգար Խաչատրյանի եւ Վաչիկ Եղիազարյանի միջեւ անցկացված ստուգողական փորձալրումն ավարտվել է Էդգարի հաղթանակով, իսկ նա երկու վարկանիշային մրցաշարերում չի կարողացել օգտվել իր շանսից, մարզչական խորհուրդը որոշել է այս քաշային կարգում մարզիկ չգործուղել Ստամբուլ:
Ազատ ոճայինների գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյանը դեռ շարունակում է վստահել 65 կգ քաշային Դավիթ Սաֆարյանին, 74 կգ՝ Գրիգոր Գրիգորյանին եւ 85 կգ՝ Մուսա Մուրթազալիեւին:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ