Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյան. «Աշխատողների իրավունքները հնարավոր է պաշտպանել, եթե առկա է աշխատանքային պայմանագիր»

Մայիս 01,2016 08:54

Աշխատավորների միջազգային օրվա՝ մայիսի 1-ի առթիվ աշխատանքային իրավունքների մասին Aravot.am-ը փաստաբան Տիգրան Սարգսյանից հետաքրքրվեց, թե ինչպես պետք է աշխատողը պահպանի իր աշխատանքային իրավունքը. «Աշխատողների իրավունքները հնարավոր է պաշտպանել, եթե առկա է աշխատանքային պայմանագիր: Աշխատանքային պայմանագիր կնքելով` կարելի է բազմաթիվ իրավախախտումներ կանխարգելել: Աշխատանքային պայմանագիրը նաեւ բարձրացնում է աշխատողի հավատը դեպի գործատուն, ինչն էլ նպաստում է աշխատողի նվիրվածությանը եւ ոգևորվածությանը դեպի աշխատանքը»:

Մեր այն հարցին էլ, թե հնարավո՞ր է, որ չձեւակերպված աշխատողը պահանջի կնքել պայմանագիր եւ վճարվել չվճարված ժամանակահատվածի համար, եթե գործատուն նրա հետ նախապես պայմանագիր չի կնքել, փաստաբանը պատասխանեց, որ եթե քաղաքացին աշխատում է առանց պայմանագրի կամ աշխատանքի ընդունվելու հրամանի, ապա իր աշխատանքային կարգավիճակը և իրավունքները հաստատելու համար կարող է դիմել դատարան ինչպես փաստացի աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվելու ընթացքում, այնպես էլ աշխատանքային հարաբերությունները դադարեցնելուց հետո` մեկ տարվա ընթացքում. «Եթե դատարանը հաստատված համարի, որ կողմերի միջեւ աշխատանքային հարաբերություններ են եղել, ապա աշխատանքային հարաբերությունները համարվում են ծագած, եւ աշխատավարձի հաշվարկը պետք է կատարվի փաստացի աշխատանքը սկսելու պահից»,- ասաց փաստաբանը:

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031