Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասպիրանտուրան պետք է փոխարինվի դոկտորանտուրայով»

Ապրիլ 30,2016 23:37

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանը և ֆիզմաթ գիտությունների թեկնածու, ՀՀ ԲՈՀ-ի փոխնախագահ Ատոմ Մխիթարյանը գտնում են, որ կրթական համակարգում երրորդ աստիճանի կրթությունը՝ ասպիրանտուրան, պետք է փոխարինվի դոկտորանտուրայով:

Իրենց առաջարկը նրանք հիմնավորել են «Ասպիրանտուրայից դոկտորանտուրա» գրքույկում: 2016-04-30 13.31.37

«Ասպիրանտուրան հայեցակարգային լուրջ փոփոխությունների կարիք ունի, որովհետև այդ համակարգը մենք ժառանգել ենք Խորհրդային Միությունից, և այսօր գործող գիտության շուկան այդ համակարգի հետ արդեն անհամաձայնություններ ունի»,- «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արմեն Ճուղուրյանը:

Նրա փոխանցմամբ՝ այս գրքույկում իրենք ցույց են տալիս, թե ինչու և ինչպես է պետք խորհրդային ասպիրանտուրայից սահուն կերպով անցում կատարել դեպի արևմտյան դոկտորանտուրա, որը նույնպես կրթական երրորդ աստիճան է ենթադրում. «Ժամանակներն են մեզ պարտադրում անցում կատարել ու կազմակերպել արևմտյան չափանիշներով երրորդ աստիճանի կրթություն»,- ընդգծեց նա:

Գրքույկի համահեղինակների դիտարկմամբ՝ ասպիրանտուրան հաճախ ծառայում է անհատների կարիերային՝ չնպաստելով գիտության շարունակական զարգացմանը: Մինչդեռ, այն պետք է ծառայի ոչ թե կարիերա ձևավորող անհատի (որը, դառնալով գիտության թեկնածու, մոռանում է գիտությունն ու իր անձնական շահերն է հետապնդում), այլ երկրի շահերին:

«Ատենախոսության նորույթները ոչ թե թղթի վրա պետք է մնան, այլ ծառայեն երկրին: Այսօր չկա այն համակարգված մեխանիզմը, որը կստիպեր ատենախոսական, գիտական նորույթները, ինովացիոն առաջարկները կյանքի կոչել: Պետք է այնպես անել, որ գիտությունը փոխկապակցվի երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը»,- ասաց Արմեն Ճուղուրյանը:

«Այսինքն՝ ատենախոսության պաշտպանությունը Հայաստանում հիմնականում ինքնանպատակ է դառնում,- հավելեց Ատոմ Մխիթարյանը.- շատերն են գնում դրան, և ատենախոսության պաշտպանությամբ էլ ավարտվում է նրանց ներդրումը գիտության մեջ:

Այն առաջարկները, որոնք մենք ներկայացնում ենք գրքույկում, պիտի նպաստեն, որ դրանք հետագա կիրառություն ունենան ու կարողանան ներդրվել: Ի վերջո, գիտությունը ոչ թե ինքնանպատակ պետք է լինի, այլ ծառայի տնտեսության զարգացմանը»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Աբրահամյան Վ. Գ. says:

    ԽՍՀՄ-ը միշտ հիշվում է վատ օրնակով: Խնդրում եմ համաեմատել այն ժամանակվա պաշտպանած և այժմյա պաշտպանած թեկնածուական ատենախոսությունների նորույթները: Ծիծաղելի է, նույնիսկ համեմատության եզրեր չկան:Իմ ժամանակվա թեկնածուական դիսերտացիաները , որոնք պաշտպանվել են Մոսկվայում, ավելի ուժեղ են եղել, քան այժմյան բոլոր դոկտորական դիսերտացիաները: Պետք է վերաբերմունքը փոխել և այդ պատասխանատու օղակներում նշանակել ազնիվ և հայրենասեր մարդկանց, որոնք կարող են փակել փեկնածուական ատենախոսությունների ձևավորված հոսքերը: Այնպես է ստացվում , որ մեկ գիտական ղեկավարը տարվա ընթացքում “թողարկում է” մոտ հիսուն գիտությունների թեկնածու տնտեսագիտության բոլոր ոլորտներով ու ինքն էլ զբաղեցնելով պետական պաշտոն…Կամ նա Տորք Անգեղն է, կամ Լենինն է , կամ էլ պարզ խաբեբա շառլատան…Գտեք դրան ու որակազրկեք…

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930