Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք պետք է խնդրենք, որ պատերազմ չլինի, միասին ուրախանանք կյանքով». Յուստինա Դյումա

Ապրիլ 30,2016 21:53

Հայաստանում մեկնարկել է «Խաղաղություն մոլորակին» նախագիծը
Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիայի և Խուրտովնիա հիմնադրամի նախաձեռնությամբ ապրիլի 26-ից մեկնարկել է «Խաղաղություն մոլորակին» միջմշակութային երգչախմբային նախագիծը: Այն ներառում է երգչախմբային համերգներ, ազգային երաժշտությանը նվիրված համատեղ բաց դասեր և խմբավարների ու երգչախմբերի միջև փորձի փոխանակում:

Նախագծի հեղինակների խոսքով՝ հիմնական նպատակը երաժշտության միջոցով տարբեր ազգերի միջև խաղաղություն տարածելն է:

«Երաժշտությունը միավորում է նույնիսկ տարբեր կրոնական պատկանելություն ունեցող մարդկանց ու ազգերին: Մենք պետք է միասին լինենք, խնդրենք, որ պատերազմ չլինի, միասին ուրախանանք կյանքով»,- «Նոյյան տապան» լրատվական կենտրոնում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Լեհաստանի Խուրտովնիա հիմնադրամի հիմնադիր տնօրեն Յուստինա Դյուման:

Հայ երգչախմբային դիրիժորների ասոցիացիայի նախագահ Քրիստինե Շերոյանի փոխանցմամբ՝ «Խաղաղություն մոլորակին» նախագծին մասնակցող հայկական, մոլդովական, վրացական և լեհական երգչախմբերը հայաստանյան միջմշակութային իրենց այցն սկսել են Գոշավանքում կայացած հոգևոր երաժշտության համերգով:
Իսկ մայիսի 1-ին՝ ժամը 15.00-ին, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում համատեղ համերգով հանդես կգան Երևանի «Խազեր» (խմբավար՝ Անի Նավասարդյան), «Նարեկ» (խմբավար՝ Նարինե Դավթյան) և «Ավե Մարիա» (խմբավար՝ Արտաշես Բաբուրյան) երգչախմբերը:
Նույն օրը՝ ժամը 18.00-ին, Նարեկացի արվեստի միությունում կանցկացվի հայկական, լեհական և մոլդովական ժողովրդական երաժշտության բաց դաս:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Մեր վեհագոյն երգերը երգվում եմ, այժմու դրութեամբ՝ ռազմաճակատում,
    մեր զէնքերի շաչիւններով:

    Մշակոյթի «միջոցով տարբեր ազգերի միջև խաղաղություն տարածել»ը լաւ ու սիրուն գաղափար է:

    Սակայն այստեղ եւս խնդիրը այն է թէ մեր թշնամին ոչ մի մշակոյթ չունի:
    Ինչ որ ինքն իրեն վերագրում է այդ ուղղութեամբ, ուրիշ ազգերից լոկ թալանն է:

    ( Նօթ՝ «Նարեկացի Արվեստի Միություն»ը լաւն է, անվերապահօրէն: )

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930