Լրահոս
Օրվա լրահոսը

Մաեստրոն տպավորված է Կոմիտասի «Պատարագ»-ով

Ապրիլ 30,2016 17:41

Այսօր Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտ էր այցելել  «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար, աշխարհահռչակ ջութակահար Վլադիմիր Սպիվակովը:

Spivakov2 ss Spivakov1

Թանգարանի մասին նրա տպավորությունը թեեւ վերջում գրավոր այցելուների տպավորությունների գրքում նշել էր, լրագրողների հետ զրույցում եւս ասաց, որ թանգարանը նրան շատ դուր եկավ, հրաշալի ցուցանմուշներ կային.  «Պետք է պահպանել մարդկային ոգու բարձրությունը, իսկ Կոմիտասը, նրա կյանքը, նրա ստեղծագործությունները, նրա ծառայությունը հենց այդ բարձրության օրինակն են: Աստվածաշնչում գրված է. «Մենք կոչված ենք ծառայելու, այլ ոչ թե իշխելու»:Spivakov2 Spivakov3

Թանգարանում անվանի երաժիշտը ավելի մանրամասնը ծանոթացավ Կոմիտասի կյանքին եւ ստեղծագործական ուղուն: Aravot.am-ի այն հարցին, թե Կոմիտասի ո՞ր ստեղծագործությունն է Ձեզ ծանոթ եւ ո՞րն եք նախընտրում, մաեստրոն պատասխանեց, որ տպավորված է հատկապես Կոմիտասի «Պատարագ»-ով: Լրագրողներից մեկի այն հարցին, թե արվեստագետների դերը ժամանակակից աշխարհում ինչպիսի՞ն պետք է լինի, նշեց, որ արվեստը շատ գործառույթներ ունի, որոնք սկիզբ են առնում հին ժամանակներից. «Բայց այսօր գործառույթը մեկն է՝ մխիթարել մարդկանց ու ներդաշնակեցնել նրանց զգացմունքները: Այսօր մարդիկ դարձել են մի տեսակ ցրված, մեկուսացած, անտարբեր, շուրջն իրոք այնքան շատ ատելություն կա, բայց չի կարելի թույլ տալ, որ այն զարգանա, քանի որ այն շատ վատ կավարտվի»:Spivakov8 Spivakov7 Spivakov6 Spivakov9 скачанные файлы (6)

Մինչ Վլադիմիր Սպիվակովը շրջում էր թանգարանում, թանգարանի մյուս այցելուները՝ Նորքի տուն-ինտերնատի տարեցները միանգամից ճանաչելով վիրտուոզ երաժշտին իրենց ոգեւորությունը եւ սերն էին ցանկանում փոխանցել նրան. «Ուզում ենք ասել՝ շնորհակալ ենք, որ Հայաստանի դժվարին պահերին մեր կողքին եք եղել»:

Վերջում մաեստրոն հուշամատյանում այսպես գրեց. «Անկեղծորեն հիացած եմ հիասքանչ ցուցանմուշներով, որոնք նվիրված են երաժշտության հանճար՝ Կոմիտասին: Սերունդների համար չափազանց կարեւոր է պահպանել հոգեւոր նման բարձր արժեքները եւ մարդկային ոգին»:

Թանգարանի տնօրինությունը  Կոմիտասի ստեղծագործությունների  մասին գրքեր նվիրեց:

 

Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930