Այսօր Թբիլիսիում ավարտվում է վրացի լեգենդար շախմատիստ Նոնա Գափրինդաշվիլու գավաթի համար միջազգային մրցաշարը:
Եզրափակիչ տուրից առաջ հայաստանցի գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը իսրայելացի Էմիլ Սուտովսկու հետ վաստակել է 6,5 միավոր եւ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Հայաստանի մյուս ներկայացուցիչներից միջազգային վարպետներ Մանուել Պետրոսյանը, Վահե Բաղդասարյանը, Արման Միքայելյանը եւ ՖԻԴԵ-ի վարպետ Արամ Հակոբյանը ունեն 5,0-ական միավոր եւ նույնպես ընթանում են առաջատարների խմբում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
https://www.chess-results.com/tnr212631.aspx?lan=1&art=1&rd=9&fed=ARM&wi=821