Լրահոս
Օրվա լրահոսը

Ինեսա Վարդանյան. Կարծում եմ՝ կկարգավորվի աշխատանքից ազատված կամավորների խնդիրը

Ապրիլ 30,2016 13:36

Փաստաբանների պալատի անդամ Ինեսա Վարդանյանը ապրիլի 30-ին «Դիալոգ» մամուլի ակումբում լրագրողներին ներկայացրեց երկու կամավորների գործը, որոնք կամավորագրվել էին Արցախի պաշտպանության ջոկատին, բայց գործատուն հեռացրել էր նրանց աշխատանքից:

Նա նախ նշեց, որ բացի այս գործից, առնվազն 9 նման դեպք գիտի, երբ գործատուն հեռացրել է իր կամավորագրված աշխատողներին: Սակայն, Ինեսա Վարդանյանը ասաց, որ քանի որ իր պաշտպանյալների դեպքը հանրային հնչեղություն է ստացել, կարծում է՝ խնդիրը մոտակա ժամանակներում կկարգավորվի եւ վերջիններս կկարողանան վերադառնալ իրենց աշխատանքին:

«Նման իրավիճակում տղաներից մեկը գիշերվա ժամին դուրս էր եկել եւ ընկերների հետ մեկնել էր Արցախ: Զանգահարել էր ընկերության հաշվապահին եւ բանավոր կերպով տեղյակ էր պահել: Բնական է, ընկերության տնօրենին չէր կարողանա զանգահարել, գործատուն իրեն ազատել է այն հիմքով, որ աշխատանքի չի ներկայացել: Երբ որ բանակցություններ էին ընթանում գործատուի հետ, ասում էր, որ աշխատանքի չի ներկայացել, դա ինձ համար հիմք է աշխատանքային պայմանագրի լուծման համար: Փորձեցի բացատրել, որ Աշխատանքային օրենսգիրքը չի նախատեսում աշխատանքի չգնալու դեպքում, այլ անհարգալից չգնալու դեպքում, իսկ օրենսդիրը անհարգալից բառը ինքնանպատակ չի դրել: Պետք է գնահատման առարկա դարձվի, թե ինչու չի ներկայացել»,- ասաց նա:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930