Այդ նպատակով ՀՀ փաստաբանների պալատում ստեղծվել է հատուկ խումբ
Ադրբեջանի կողմից Արցախի զինծառայողների եւ խաղաղ բնակիչների հանդեպ իրականացրած վայրագությունների, պատերազմական հանցագործությունների եւ միջազգային իրավունքի նորմերի խախտումներն ուսումնասիրելու եւ արձանագրելու նպատակով ՀՀ փաստաբանների պալատում կազմվել է միջազգային մասնագետների խումբ:
Այս մասին Aravot.am-ին հայտնեց ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը:
Կարդացեք նաև
«Խումբը պետք է ներկայացնի համապատասխան կարծիք, որն ունենալու է երկու բաղադրիչ` խորհրդապահական եւ հասարակության համար հասանելի տեղեկատվություն, որը նաեւ վերլուծություններ է պարունակում: Խումբը մասնավորապես ուսումնասիրելու է ապրիլյան քառօրյա պատերազմի իրադարձությունները եւ պատրաստելու է վերլուծական փաստաթուղթ: Այս պահին ձեռնպահ կմնամ տեսակետներ արտահայտելուց, կսպասեմ, որ հանձնաժողովը վերջացնի իր աշխատանքը»,-ասաց պարոն Զոհրաբյանը` հավելելով, որ փաստաթուղթը կներկայացվի Կառավարության իրավասու մարմիններին:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ