Լրահոս
Օրվա լրահոսը

Թադեւոս Ավետիսյան. Ստեղծված իրավիճակում աշխատողներն իրենց իրավունքները երկրորդական են համարում

Ապրիլ 30,2016 13:27

«Մեր երկրում աշխատուժի առաջարկը գերազանցում է պահանջարկը» ապրիլի 30-ին «Դիալոգ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում նկատեց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության աշխատանքի եւ զբաղվածության վարչության պետ Թադեւոս Ավետիսյանը:

Նա նշեց, որ ստեղծված իրավիճակում աշխատողները իրենց իրավունքները երկրորդական են համարում՝ փորձելով պահպանել իրենց աշխատատեղը, որովհետեւ մրցակցությունը ավելի մեծ է. «Ես համաձայն չեմ այն տեսակետին, որ դա կապվում է գործատուի իրավակազմակերպչական ձեւից: Այսինքն՝ գործընթաց է, որը հատուկ է ե՛ւ խոշոր գործատուներին, ե՛ւ փոքր գործատուներին: Եվ եթե ունեն օբյեկտիվ հիմքեր, ենթադրենք՝ մարդը չի ուզում ազատվել աշխատանքից, որովհետեւ ընտանիք է պահում, երեխաներ ունի, անկախ նրանից, թե հիսուն հոգանոց կոլեկտիվում է, քսան, թե տաս, նա այդ մղումով չի անդրադառնա»:

Անդրադառնալով պետական ծառայողներին՝ Թադեւոս Ավետիսյանն ասաց, որ համակարգում ներդրված է աշխատանքի կատարողականի գնահատման համակարգ, ցանկացած շարժ ենթակա է գնահատման. «Դրա արդյունքում է, որ մենք շարունակում ենք մնալ աշխատանքի, որովհետեւ 75 տոկոսից ցածր գնահատման պարագան աշխատանքից ազատման հիմք է: Երկրորդը, որը կարեւոր է, պարգեւատրման լինելու-չլինելու չափի հիմնական գործոնն է: Այսինքն՝ ամեն օր եւ օրական մի քանի անգամ կատարված գործողությունը գնահատվում է եւ դա ամփոփվում դառնում է մեր օրվա, ամսվա, կիսամյակի, տարվա գնահատականը»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930