«Չէի ասի, որ Աշխատանքային օրենսգիրքն այդքան թերի մշակված օրենսգիրք է, չէի ասի, որ կան շատ բացեր»,- ապրիլի 30-ին «Դիալոգ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Փաստաբանների պալատի անդամ Ինեսսա Վարդանյանը:
Ըստ նրա, Աշխատանքային օրենսգիրքը պաշտպանում է թե՛ աշխատողի, թե՛ գործատուի իրավունքները, ավելին՝ բանախոսի կարծիքով՝ աշխատողների իրավունքներն ավելի պաշտպանված են: Նա համարում է, որ այստեղ խնդիրներն այլ են՝ իրավագիտակցությունը, աշխատողները, որոնք գիտակցում են, որ իրենց իրավունքները խախտվել են, բայց բավարար միջոցներ չունի դատական կարգով խնդիրը լուծելու համար, եւ այն աշխատողները, որոնք ունեն ընտանիք պահելու խնդիր:
«Յուրաքանչյուր տարի ավելի շատանում են այն աշխատողները, որոնք փորձում են դիմել դատարան: Ինչո՞ւ, որովհետեւ նույնիսկ չգիտեն մարդիկ, որ օրինակ՝ փաստաբանին վճարված գումարը դատական ներկայացուցչության համար ենթակա է հատուցման, եթե իհարկե՛, վեճը եղել է քո օգտին: Այսինքն՝ մարդը մտածում է՝ մի հատ էլ փաստաբանին գումար տամ, հանկարծ չհաղթենք, աշխատավարձն էլ այնքան քիչ է, իմաստը ո՞րն է»,- ասաց Ինեսսա Վարդանյանը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև