Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մեր լինելիության հիմքը մեր բանակն է»

Ապրիլ 30,2016 12:24

Մերօրյա պատմության մեջ նոր Էջ էր ապրիլյան հերոսամարտը: Արցախյան ազատամարտում հայ նվիրյալ զինվորների պայքարի օրինակներով, անհնարինը հնարավոր դարձնելու կարողությամբ, կերտվեց ևս մեկ հաղթանակ: Նվիրյալ զինվոր ունենալու համար անհրաժեշտ է ռազմահայրենասիրական դաստիարակություն ընտանիքում և կրթական հաստատություններում: Ինչքանո՞վ են այսօրվա դպրոցները իրականացնում ռազմահայրենասիրական դաստիարակություն, ի՞նչ միտումներով են առաջնորդվում և ինչքանո՞վ է այդօրինակ դաստիարակության կարևորությունը ապագա սերնդի կողմից ազգային արժեքների պահպանման գործում: Ապրիլի 29-ին «Տեսակետ» մամուլի ակումբի հյուրերը՝ Գ. Նժդեհի անվան թիվ 161 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արմինե Ստեփանյանը (Դուշման Վարդանի քույրը), Հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Հասմիկ Սահակյանը և «Բազմազավակ մայրերի աջակցության միավորում» ՀԿ նախագահ Մարգարիտա Հովսեփյանը, խոսեցին այս և նման օրինակ հարցերի շուրջ:

Ըստ տիկին Հովսեփյանի քառօրյա պատերազմը հայի գենի զարթոնք էր. «Ով ասեց, որ պատերազմը միայն այս չորս օրերի ընթացքում էր, մենք տարիներ շարունակ, արդեն 22 տարի զինվորներ ենք կորցնում, ուղղակի քառօրյա պատերազմը հայի գենի զարթոնք էր, մենք սկսեցինք պատկերացնել թե ինչ խնդրի առջև ենք կանգնել, մենք մեր գոյության պահպանման խնդրի առջև ենք, և այսօր հայի համախմբված ուժը պետք է ուղղենք դեպի ազգային գաղափարին, և չպետք է լինի իմը քոնը, մեր ուժը պետք է ուղղենք մի գաղափարի, մենք մեկ ազգ ենք ու մեկ պետություն:»

Տիկինը Սահակյանը իր խոսքը սկսեց, որ չկա այնպիսի մի ուսումնական հաստատություն, որտեղից կամավորներ չլինեին «Տարբեր կուրսերից ունեցել ենք կամավորներ, նույնիսկ լրիվ պատահական ենք իմացել, որ նրանք մեկնել էլ ԼՂՀ, այս օրերին ուղղակի ուզում ենք շնորհակալություն հայտնել մեր տղաներին, այն մայրերին , որոնք դաստիարակել են այսօրվա զինվորներին, հայրերին, որոնք օրինակ են ծառայել, պետք է հպարտանանք, որ ունենք այսպիսի սերունդ: Այս օրհասական պահին համախմբված ենք, և շատ կցանկանամ, որ այս վիճակը կրի շարունակական բնույթ»:

«Կենսագրությունը կիսատ կլինի, եթե չասեմ, որ Արցախյան նվիրյալ հերոս դուշման Վարդանի քույրն եմ»-, այս խոսքերով սկսեց տիկին Ստեփանյանը: «Ուսուցչուհի լինելը իմ մանկության երազանքն էր , ու երբ արդեն առաջին կուրսի ուսանողուհի էի, երբ եղբայրս ինձ ասեց. «Երբեք հայ երեխաներին չասես, որ քարի մեջ արյուն կա»: Ու այսօր, երբ մտնում եմ դասարան՝ ասում եմ, Վարդան ջան մարգարեացար այն ժամանակ, երբ ասացիր թուրքի երեխան իմ ձեռքով չի մեռնի, իմ երեխան կմեծանա և այդ թուրքի երեխային կսպանի: Եվ հենց այդպես էլ եղավ, մեր երեխաները այսօր մեր հողի համար կյանք են տալիս: Մեր սխալ վարքը, մեր սխալ խոսքը, մեր սխալ քայլը վնասում է մեր երկրին, իսկ դա նշանակում է, որ առաջին հերթին վնասում ենք մեզ, մեր բանակին, իսկ մեր լինելիության հիմքը մեր բանակն է: Այս օրերին եղբորս տուն-թանգարանը կարծես դարձել է շտաբ, տղաները գալիս են մորս օրհնությունը ստանում ու գնում կռիվ, կարծես ամեն ինչ կրկնվում է: Այն ժամանակ ես կռիվ էի ճանապարհում հասակակցիս, իսկ այսօր որդուս: Մենք ամեն օր պետք է պատրաստ լինենք պատերազմի, խաղաղ պայմաներում էլ պատերազմի վտանգը կա: Մենք ազգովի պատրաստ ենք կամ մեռնել կամ ապրել արժանապատվորեն»

Ռուզաննա ԴԻԼԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930