Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրք վերլուծաբանը անդրադարձել է ԼՂՀ հակամարտության 10 ամենակարևոր հարցերին. «Սաբահ»

Ապրիլ 30,2016 12:02
lxh

Թուրքական «Սաբահ» լրատվամիջոցի սյունակագիր Թահա Դաղլըն ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերվող իր տեսանկյունից ամենակարևոր տասը հարցերն ու տվել դրանց համառոտ պատասխանները։

Առաջին հարցը վերաբերվում է 2016թ. ապրիլյան դեպքերից հետո վերահաստատված հրադադարին։ Հոդվածագիրը հարցնում է. «Վերջնականապես հաստատվե՞լ է արդյոք հրադադարը»։ Հարցին վերաբերող համառոտ պատասխանում նշվում է, որ չնայած երկու կողմերն էլ հայտարարում են, որ հավատարիմ են հրադադարի ռեժիմին, այնուամենայնիվ, կրակոցներն ու լարված իրավիճակը դեռևս շարունակվում են։

Երկրորդ հարցն ավելի շատ տեղեկատվական բնույթ ունի։ Դաղլըն մանրամասնում է, թե 1990-ականներին ինչպես է կնքվել հրադադարը և, որ հակամարտության շփման գծում մշտապես շարունակվել է պահպանվել լարվածությունը։

Երրորդ հարցը վերաբերում է Ռուսաստանի Դաշնության ներգրավվածությանը Արցախի հակամարտությանը։ Հոդվածագիրը նշում է, որ հակամարտության ընթացքում Ռուսաստանը մշտապես կարևոր դեր է ունեցել և Ռուսաստանի հիմնական շահագրգռվածությունը տարածաշրջանային իր շահերն են։ Վերլուծաբանի կարծիքով՝ Ռուսաստանի նպատակը ոչ թե կողմերին հաշտեցնելն է, այլ հրահրելը։

Չորրորդը հարցը կրկին վերաբերում է Ռուսաստանին և նշվում է, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանում ունի նաև ռազմական ներկայություն։ Սրանից բացի Ռուսաստանը զենք է վաճառում և´ հայկական, և´ ադրբեջանական կողմին։

Հինգերորդ, վեցերորդ և յոթերորդ հարցերը կրկին կապված են Ռուսաստանի հետ։ Դրանցում մասնավորապես նշվում են ռուսական ռազմական ներկայացվածության որոշ մանրամասներ՝ Գյումրիի ռուսական ռազմաբազա, Էրեբունի օդանավակայն, որտեղ կան МИГ-29 տեսակի ուղղաթիռներ։ Հոդվածագիրը վստահ է նաև, որ Ռուսաստանը շատ է ուզում, որպեսզի հակամարտող կողմերը պատերազմի մեջ մտնեն։ Սրանից բացի նշվում է, որ Հայաստանը լուրջ ռազմական և քաղաքական կախում ունի Ռուսաստանի Դաշնությունից։

Հաջորդիվ հոդվածագիրն անդրադառնում է հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ Ռուսաստանը պատերազմի մեջ մտնի Ադրբեջանի հետ։ Դաղլըն նշում է, որ հավանական այդ տարբերակը հաստատ Ադրբեջանի երազած տարբերակներից մեկը չէ։

ԼՂՀ հակամարտությանը վերաբերվող անդրադարձի վերջին հատվածներում թուրք վերլուծաբանը ներկայացրել է ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի և վիրավորների մասին վիճակագրություն, որը ակնհայտորեն կեղծ է և հեռու իրականությունից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930