Լրահոս
Օրվա լրահոսը

Ներմուծումն արգելելու դեպքում մենք շոշափելի վնաս Թուրքիայի տնտեսությանը չենք հասցնի. «ՀԺ»

Ապրիլ 30,2016 11:51

Նախօրեին հայտնի դարձավ, որ Կառավարությունը լրջորեն քննարկում է թուրքական ապրանքների ներկրումը արգելելու կամ սահմանափակելու հնարավորությունը եւ ներկայումս ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը իրականացնում է ուսումնասիրություններ եւ հաշվարկներ:

Ճի՞շտ, թե՞ սխալ կլինի թուրքական ապրանքների ներմուծումը Հայաստան արգելելը: Ցանկացած հայաստանցի նման քայլը կարող է դրական համարել, եթե, իհարկե, հարցը դիտարկի զուտ հուզական, զգացմունքային հարթության մեջ: Սակայն տնտեսությունը հեռու է զգացմունքային հարթությունից` սառը, դաժան, չոր հաշվարկների աշխարհ է սա: Ու Թուրքիայից ներմուծումը արգելելու նպատակահարմարությունը հաշվարկելու համար պետք է ունենանք որոշ ցուցանիշներ:

Այսպես. պաշտոնական տվյալներով՝ տարեկան Թուրքիայից Հայաստան է ներմուծվում է մոտ 140 միլիոն դոլարի ապրանք: Այդ 140 միլիոն դոլարը Թուրքիայի արտահանման ընդհանուր ծավալի ընդամենը 0.1 տոկոսն է: Այսինքն ներմուծումն արգելելու դեպքում մենք շոշափելի վնաս Թուրքիայի տնտեսությանը չենք հասցնի: Բայց Հայաստան ներմուծվող ապրանքների ընդհանուր ծավալի մեջ թուրքական ապրանքների մասնաբաժինը մոտ 5 տոկոս է: Այս ցուցանիշով Թուրքիան մեր խոշորագույն առեւտրային գործընկերների առաջին 5-յակում է: Ինչո՞ւ ենք այսքան շատ ներկրում Թուրքիայից: Պատասխանը պարզ է: Թուրքական տնտեսությունը, որքան էլ դա հաճելի չլինի մեզ համար, բավականին հզոր ու մրցունակ է: Գին-որակ հարաբերակցության տեսանկյունից թուրքական ապրանքները մրցունակ են նաեւ մեր շուկայում:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Tatevik says:

    Գիտեք ինչ, Թուրքիայի տնտեսությանը ապրանքների ներմուծման արգելքը կտա շատ թե քիչ վնաս, դա մի հարց է, մեկ այլ ավելի կարևոր հարց է, թե ներմուծվող ապրանքները արդեն ՀՀ-ում արտադրվելը, մեր տեղական արտադրությունը զարգացնելը Հայաստանի տնտեսությանը ինչքան օգուտներ կտա: Մեր երկրին այսօր օդ ու ջրի նման տեղական արտադրանքի զարգացման կարիք ունի: Մենք ամեն տարի հսկայական կապիտալ ենք դուրս հանում երկրից, ուղարկում Թուրքիա, որը հետ եկավ մեր գլխին արկերի տեսքով: Իսկ դրա փոխարեն մենք պետք է մեր կապիտալները չհանենք երկրից, փորձենք արտադրել տեղում, ինչու չէ, նաև արտահանել: Իսկ ինչ կա վախենալու???? Ինչու չպետք է անենք, որ? Կամ քիչ ենք արել???? Հսկայական արտահանող ձեռնարկություններ ենք ունեցել ժամանակին: Անգամ կաուչուկի արտադրությամբ առաջին տեղում ենք եղել աշխարհում, հետո իհարկե այդ տեղը ՙՙ ՛՛զիջեցինք՛՛ չինացիներին: Սա նաև մեր տնտեսագետների պատիվն է, հավաքվեք, քննարկեք, որոշումներ կայացրեք և սկսենք գործի անցնել բոլորս, ազգովի, զարգացնենք մեր տեղական արտադրությունը, բավարարենք երկրի ներքին պահանջարկը, և ինչու չէ նաև արտահանենք: ՊԵՏՔ Է ԱԶԳՈՎԻ Ի ԿԱՏԱՐ ԱԾՎԻ ԱՅՍ ՆՊԱՏԱԿԸ: Ողջունում եմ այս գաղափարի ջատագովներին: Շնորհակալ եմ, որ այս հարց քննարկման է դրվել:

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930