Նախօրեին, երբ հատուկ Ընտրական օրենսգրքի նախագծի քվեարկության համար օրվա վերջում Մելիք Մանուկյանը մի կես ժամով խորհրդարան էր եկել, նրանից հետաքրքրվեցինք՝ մասնակցելո՞ւ է հաջորդ խորհրդարանական ընտրություններին։
Նկատեցինք, որ շատերն արդեն ոչ օֆիցիալ քարոզարշավ են անում, նախընտրական պրոցեսի մեջ են։ «Չէ, սխալ են անում, դեռ շուտ ա»,-ասաց նա։
– Պարոն Մանուկյան, Դուք Ձեր տարածքում Ձեր ընտրողների հետ երբեւէ հանդիպե՞լ եք այս ընթացքում, ի՞նչ եք կարծում՝ ուզո՞ւմ են նորից Ձեզ տեսնել որպես պատգամավոր։
– Հետո կխոսենք։
Կարդացեք նաև
– Ես չեմ տեսել Ձեզ երբեւէ, դրա համար եմ հարցնում։
– Դե, ես ի՞նչ իմանայի, որ դու էդտեղ չես, որ քեզ հրավիրեի… բայց դու որտեղի՞ց ես, որ տենայիր..․ Չարենցավանի՞ց։ Չարենցավան ո՞ր մասում ես ապրում։
– Դե հիմա, ի՞նչ կարեւոր է։
– Դե հիմա, հասցեդ որ ասես, որ գամ՝ քեզ խաբար կանեմ։
– Կարիք չկա, Դուք երբ գաք, ես կիմանամ, կգամ հանդիպման։
– Դե հեսա կսկսի քարոզարշավը, կգանք։
– Այսինքն՝ կմասնակցե՞ք հաջորդ ընտրություններին։
– Իսկ ինչո՞ւ ոչ…
– Իսկ ո՞ր կուսակցության ցուցակով։
– ԲՀԿ-ի, ես ԲՀԿ անդամ եմ։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:
Ի սերն Աստծո, հեռացեք խաղաղությամբ: Հերիք է: Այսօրվա խորհրդարանից 10-15 հոգի հազիվ արժանի են վերընտրվելու: Թախանձագին խնդրում եմ ակտիվիստներին,երիտասարդներին, լրագրողներին և ազնիվ մարդկանց, դուք ընտրեք ու սատարեք արժանիներին, մի թողեք խորհրդարանը վերածվի ախոռի: Մենք ունենք այդ ուժերը, որոնք անտեսված են, բայց շատ բան կարող են անել մեր երկրի համար, եթե ընտրվեն: Մի քանի անուն ինքս կարող եմ նշել՝Անուշ Սեդրակյան, Հրանուշ Խառատյան, Ւգոր Մուրադյան , Նիկոլ Փաշինյան, Զարուհի Փոստանջյան, Զարուհի Հովհաննիսյան, Հրանտ Բագրատյան, Անահիտ Բախշյան և ուրիշներ: