Տաջիկստանում պաշտոնապես արգելել են կրել ազգանուններ, որոնք վերջանում են «ով», «ովա», «ովիչ», «ովնա» ռուսական վերջավորություններով։ Այս մասին տեղեկացնում է ռուսական Lenta.ru լրատվամիջոցը։
Կայացված որոշումը մեկնաբանել է Տաջիկստանի Քաղաքացիական կարգավիճակի գրանցման վարչության փոխնախագահ Ջալալեդդին Ռահիմովը։ Պաշտոնյան նշել է, որ բացատրական աշխատանքներ են տարվում այն բնակիչների հետ, որոնք ուզում են, որպեսզի իրենց երեխաները ռուսական ազգանուններ կրեն։
Ռահիմովն իր խոսքում ասել է. «Եթե իրավիճակը չփոխվի, տասը տարի անց մեր երեխաները կբաժանվեն երկու խմբի. առաջինը կհպարտանա տաջիկական իր ազգանվամբ, իսկ երկրորդը՝ կկրի օտար ազգանուններ»։
Տաջիկ պաշտոնյայի խոսքերով տաջիկական ազգանունների վերջավորություններն են «զոդ», «զոդա», «իյ», «իյոն» և «ֆառ»։
Կարդացեք նաև
Տաջիկական ազգանունների մասին այս նախաձեռնությունը անցյալում կազմակերպել է նախագահ Էմոմալի Ռահմոնը։ 2007թ. կատարած իր կոչի ընթացքում Ռահմոնը հորդորել էր վերադառնալ «տաջիկների մշակութային արմատներին»։