Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս գիրքը տալիս է մոտիվացիա, էներգիա, բիզնեսի մասին պրակտիկ գիտելիքների բազա». Վահագն Դիլբարյան

Ապրիլ 30,2016 11:04

«100 բիզնես գաղտնիքներ» գրքի հեղինակը հանդիպեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողների հետ

Քանի որ բիզնեսին վերաբերող հայերեն գրքեր շատ քիչ կան, մի քանի տարի առաջ նա որոշեց գրել դրանցից մեկը:

Երկու տարվա աշխատանքի արդյունքում այսօր արդեն ընթերցողի սեղանին է «100 բիզնես գաղտնիքներ» գիրքը, որտեղ ամբողջությամբ պրակտիկ խորհուրդներ են, բիզնես ստանդարտներ, բրենդինգին վերաբերող կարևորագույն մոտեցումներ, կառավարման մոդելներ, սպասարկման ստանդարտներ, ճիշտ նամակագրության ու հեռախոսազանգի ստանդարտներ, մարկետինգային հնարքներ, պատմություններ գործարարների կյանքից և այլն:

«Այս գիրքը տալիս է մոտիվացիա, էներգիա, բիզնեսի մասին պրակտիկ գիտելիքների բազա»,- ասում է գրքի հեղինակը՝ Վահագն Դիլբարյանը:

Նա ապրիլի 29-ին Հայաստանում ֆրանսիական համալսարանի հյուրն էր:

Բուհի շրջանավարտը, որը նաև «Բիզնես գաղտնիքներ» բլոգի հեղինակն է ու Best team-ի համահիմնադիրներից մեկը, ուսանողներին ծանոթացրեց իր փորձին ու մոտեցումներին, գրքում տեղ գտած 100 գաղտնիքներից մի քանիսին: Օրինակ՝ ինչպես առանց կապիտալի բիզնես սկսել Հայաստանում:

Նշենք, որ նախորդ տարվա վերջին լույս տեսած «100 բիզնես գաղտնիքներ» գիրքն արդեն մի քանի անգամ վերահրատարակվել է: Դրական արձագանքները շատ են. «Որոշ մարդիկ բիզնես են սկսել՝ գրքում ներկայացված գործիքները կիրառելով, որոշները զարգացրել են իրենց բիզնեսը, մյուսներն ուղղակի մոտիվացվել են՝ ցանկանալով փոխել իրենց կյանքը»,- ասում է Վահագն Դիլբարյանը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930