Այս օրերին 2 հարց է բոլորի շուրթերին ու մտքում։ Հարցեր, որոնք հնչում են ամենուր՝ սոցցանցերում, տրանսպորտում, խոհանոցներում, պաշտոնական կաբինետներում։ Առաջինը սահմանին կանգնած զինվորների ինքնությանն ու սոցիալական վիճակին է վերաբերում՝ ինչու են բոլոր հերոսները սոցիալապես անապահով խավից, որտեղ են մեծահարուստների, պաշտոնյաների որդիներն ու հարազատները։ Բանը հասել է այնտեղ, որ որոշ բարձրաստիճաններ սկսել են արդարանալ՝ հորաքրոջս տղան, օրինակ, սահմանին է կանգնած։ Ի վերջո, մի բուռ ժողովուրդ ենք, եւ դժվար չէ հատ-հատ «մարդահամար» անել, թե որտեղ է այսինչի որդին, որտեղ է այնինչի փեսան։ Եվ սա կոչվում է հասարակական վերահսկողություն։
Մյուս հարցը, որ հնչում է կուլիսներում ու խոհանոցներում, հրապարակներում եւ ամբիոններից՝ ո՞ւր են գնացել բանակին տրամադրվող փողերը, ինչպե՞ս է պատահել, որ ոմանք այս տարիներին պալատներ են կառուցել, հարյուր-հազարավոր դոլարների արժողության բիզնես դրել, մեքենաներ գնել, բայց բանակը 1975 թվականի արտադրության ավտոմատով է զինված, փամփուշտի դեֆիցիտ ունի, տեսահսկող ժամանակակից սարքերի պակաս:
Արմինե ՕՀԱՆՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: