Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Սահմանում պատերազմ է, իսկ զինվորների համար շատ անհրաժեշտ իրեր օրերով մնում են մաքսատանը. «Հայոց աշխարհ»

Ապրիլ 30,2016 10:23

Երեկ սոցիալական ցանցերում ակտիվորեն քննարկվում էր այն խնդիրը, որ տարբեր անհատների կողմից Հայաստան բերված կամ սփյուռքահայերի կողմից զինված ուժերին ուղարկվող դրոնները եւ գիշերային տեսանելիության սարքերը առգրավվում են մաքսային ծառայությունների կողմից:

Այս խնդրին էր անդրադարձել նաեւ քաղաքագետ ՀՐԱՆՏ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԸ, որն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, նշելով, որ «տպավորությունն այն է, թե Հայաստան եկող մարդկանց հատուկ ստուգում են նման սարքերը ձեռքներից վերցնելու համար, անգամ եթե մեկ դրոն են բերում»:

Քաղաքագետը մտահոգություն հայտնեց, որ սահմանում պատերազմ է, իսկ զինվորների համար շատ անհրաժեշտ իրեր օրերով մնում են մաքսատանը:

-Այս ընթացքում տարբեր երկրներից՝ հիմնականում արեւմտյան պետություններից ուղարկվող նման ապրանքները կա՛մ մաքսատներում են մնում, կա՛մ էլ օդանավակայանում: Շատերն են դժգոհություն հայտնել, որ ուղեբեռի ստուգման ժամանակ իրենց մոտից առգրավում են սարքերը:

Հասկանում ենք, որ օրենքով գուցե պահանջվում է խիստ հսկողություն իրականացնել, բայց հիմա իրադրությունն այնպիսին է, որ անհրաժեշտ է փոքր-ինչ մեղմ մոտեցում ցուցաբերել, առավել եւս հաշվի առնել, որ այդ սարքավորումները քաղաքացիական նշանակություն ունեն, այլ ոչ թե ռազմական:

Մարդիկ դժվար ճանապարհներով են այդ ամենը հայթայթում եւ ուղարկում Հայաստան, իսկ մաքսազերծման խնդիրը կանգնեցնում է այդ գործողությունները: Երբ մարդիկ տեսնում են, որ իրենց ուղարկածը տեղ չի հասնում, էլ չեն ուղարկում:

   -Մաքսատներում ինչո՞վ են բացատրում նման կացությունը: Այսինքն՝ խնդիրը մաքսազերծման ընթացակարգերո՞ւմ է, թե՞ մաքսատան աշխատակիցներն այդպես են գործում այլ դրդապատճառներով:

-Չգիտեմ, թե դրա դրդապատճառն ինչ է: Երեւի փորձում են խստորեն վերահսկել, թե ինչ է բերվում: Խնդիրներ առաջանում են հիմնականում այն դեպքերում, երբ անհատները քիչ քանակությամբ, այսինքն` Ԡ-2 սարք են ցանկանում բերել, այլ ոչ թե մեծ խմբաքանակների դեպքում:

Մյուս կողմից էլ, մաքսատներում փորձառու մասնագետներ են, ովքեր կարող են առեւտրականին տարբերել սովորական քաղաքացիներից: Պարզ երեւում է, որ այն մարդիկ, ովքեր 1-2 սարք են ուղարկում, եկամուտ ստանալու նպատակով չեն անում, այլ նվեր են մատուցում իրենց հայրենիքի բանակին:

 -Փորձե՞լ եք դիմել մաքսային ծառայությանը կամ պաշտպանության նախարարությանը՝ խնդրին համակարգված լուծում տալու համար: 

-Տարբեր ճանապարհներով փորձել եմ լուծումներ գտնել: Ասեմ, որ արդեն 2-3 տարի է, մենք նման ծրագրերով զբաղվում ենք: Այսինքն՝ բանակին ենք հասցնում այդ սարքավորումները: Այն մարդիկ, ովքեր Հայաստանում չեն ապրում, բայց ցանկանում են մասնակից լինել բանակի կատարելագործմանը, ուղարկում են այդ անհրաժեշտ սարքերը: Նախկինում այս հարցը կարգավորել ենք տարբեր ճանապարհներով, օրինակ, կոնկրետ զորամասին նամակ էինք գրում, առգրավված ուղեբեռը բաց էին թողնում:
Բայց հիմա, երբ Սփյուռքի հայրենակիցների կողմից ակտիվությունը աննախադեպ մեծ է, ամբողջ աշխարհից մարդիկ սարքեր են ուղարկում, մաքսայինում խստացրել են կարգը, այն դեպքում, երբ պետք էր ճիշտ հակառակ քայլ իրականացնել՝ հաշվի առնելով իրադրությունը:

Հրապարակումն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930