Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Րաֆֆի Հովհաննիսյան. «Պատերազմը եղել է այս իշխանության մեղքով». (Տեսանյութ). 1in.am

Ապրիլ 30,2016 09:52

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը:

– Պարոն Հովհաննիսյան, Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման վերաբերյալ ՀՀԿ ԳՄ վերջին նիստում Սերժ Սարգսյանը երեք պայման առաջարկեց, որով հնարավոր կլինի բանակցային սեղան վերադառնալ: Ձեր կարծիքով՝ ՀՀ իշխանությունները կարողանո՞ւմ են ադեկվատ գնահատական տալ ստեղծված իրավիՃակին:

– Դուք ծանոթ եք իմ տեսակետին, նաև «Ժառանգության» տեսակետին. իմ պատասխանը բացասական է. ո՛չ, ադեկվատ չեն:

– Պարոն Հովհաննիսյան, ի՞նչ պետք է անել այս դեպքում: Դուք տեսնում եք, որ կոնսենսուսի են եկել առաջին նախագահը և Սերժ Սարգսյանը, համախմբման կոչեր են անում, Լևոն-Տեր Պետրոսյանը Բակո Սահակյանի հետ է հանդիպում, փորձում են բոլորը համախմբվել: Այս փուլում, ըստ Ձեզ, հնարավո՞ր է դա: Հնարավո՞ր է, որ Դուք էլ միանաք:

– Մենք ասում ենք՝ այո՛, համախմբում մեր պետականության, մեր օրենքի, մեր իրավունքի շուրջ, բայց այսպես եթե շարունակվի, ես կարծում եմ, որ մենք գնում ենք դեպի հորձանուտ: Կարծում եմ, որ ստատուս քվոն, այն գոյավիճակը, որ Ադրբեջանը փորձեց խախտել նախահարձակ ռազմական գործողություններով, մենք պետք է հիմա փոխենք հակագրոհով, և այդ հակագրոհը պետք է լինի թե՛ ռազմական, թե՛ դիվանագիտական, թե՛ մեր հայկական:

Մեր հայկական վիճակը արհեստական միասնությամբ, ռոմանտիկ հայրենասիրությամբ չէ, որ պետք է կարգավորվի, այլ ազգային վստահություն բերող վիճակ ստեղծվի, անցումային իշխանություն, կառավարություն, որ պիտի կարողանա իրական համախմբումն ապահովել: Թե ով ում հետ է կոնսենսուսի գալիս՝ չգիտեմ, բայց գիտեմ, որ ո՛չ Մադրիդյան, ո՛չ Կազանյան, ո՛չ Լավրովյան ոչ մի ծրագիր կամ սկզբունք չի կարող խոսել հայոց պետական շահից:

– Իսկ 5 շրջանների վերադարձի հետ կապված, պարոն Հովհաննիսյան, օրինակ, Հերմինե Նաղդալյանն ասում է, որ բուֆերային գոտիներ են այդ 5 շրջանները, այդ շրջանները մեզ պետք չեն, պարզապես…

– Ցանկացած նման թուղթ կամ արտահայտություն կամ խոսք կամ անգամ խոհ, նշանակում է պատերազմի ոչ թե վերացում, այլ սաստկացում: Արդեն զիջել ենք տարածական, թող չասեն, որ դրանք դիրքեր չէին, 100 հայ մարդ իր կյանքը տվեց, սուգ և վիշտ մտավ ազգի սիրտը և 100 հայ օջախ: Ես կարծում եմ, որ ցանկացած փոփոխություն առաջնագծում, առանց վերջնական լուծման, առանց Արցախի ինքնիշխանության և ամբողջականության ճանաչման, նշանակում է ուղղակի պատերազմի բերում դեպի Հայաստանի Հանրապետության սահմանները, դեպի Սյունիք, դեպի Տավուշ, և թող ոչ մեկը չասի, որ ճանաչումը ինքը պատերազմական գործողություններ կբերի, ոնց որ Սերժ Սարգսյանը ժամանակին մեղադրեց ինձ և «Ժառանգությանը»: Պատերազմը եղել է այս իշխանության մեղքով, և մենք պետք է համախմբվենք պետականության, արդար Հայաստանի շուրջ:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930