Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի կողմից Հայաստանում կուսակցություն ստեղծելու գաղափարը այլեւս անցնում է պատմության գիրկը: ՌՀՄ նախագահի տեղակալ, ՀԴԿ նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ Աբրահամյանի կողմից կուսակցություն չի ստեղծվել: Որոշվել է ստեղծել շարժում, որը պետք է փորձի տնտեսական ծրագրեր իրագործել:
«Մենք հոկտեմբերի 2-5-ը նախապատրաստվում ենք բիզնես ֆորում անցկացնել, որն իր նպատակները արդեն հայտարարել է՝ ՀՀ տնտեսության զարգացմանը նպաստելն է: Եվ այդ առումով մենք բավականին մեծ աշխատանք ենք կատարել, որի մասին ավելի կմանրամասնենք, հետագայում կանենք ասուլիս եւ ավելի մանրամասն կասենք: Մեր խնդիրն այս պահին դա է»,- պարզաբանել է Արամ Սարգսյանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում