Միացյալ Նահանգները կոչ է անում ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին խնդիրը լուծել միայն խաղաղ ճանապարհով, հայտարարել է ԱՄՆ-ի Պետքարտուղարության փոխխոսնակ Մարք Թոները՝ պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին: Ի դեպ, վերջինս հարցը տալու ընթացքում ցուցադրել է հայկական կողմի պատժիչ գործողությունների հետեւանքների մասին լուսանկարներ:
Մանրամասն՝ «Ամերիկայի ձայնի» տեսանյութում