Լրահոս
Օրվա լրահոսը

Տրանսպորտը «քրիստոնեացվել» է, մնաց պաշտոնյաները փոխվեն

Ապրիլ 30,2016 19:30

Երեւանյան հասարակական տրանսպորտում միշտ կարելի է հանդիպել ոչ միայն անշարժ գույքի առքուվաճառի, վարորդների չծխելու, տարբեր խմբակների մասնակցելու եւ այլնի մասին հայտարարությունների, այլեւ քրիստոնեական գաղափարախոսության նմուշների: Օրինակ՝ տրոլեյբուսներից մեկում, հենց վարորդի թիկունքում նկարված սրտիկներից բաղկացած շրջանակի մեջ կարդում ենք՝ «Կարգապահությունն առանց սիրո մարդուն դարձնում է մանրախնդիր»:

Պաստառը Արարատյան հայրապետական թեմինն է, ու վարորդն էլ կիսում է թեմի տեսակետը, այլապես չէր համաձայնի փակցնել իր տրոլեյբուսում: Մնում է «քրիստոնեացվեն» ոչ միայն գծատերերը, այլեւ ամենաբարձր «դասի» ու բոլոր ոլորտների պաշտոնյաները, որովհետեւ վերջին շրջանի զարգացումները փաստեցին, որ ժողովուրդը ոչ միայն կարգապահ է, այլեւ մեծ, սիրով լեցուն սիրտ ունի:

 
Լուսանկարը՝ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆՒ

«Առավոտ» օրաթերթ
29.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930