Լրահոս
Օրվա լրահոսը

Ապահովենք հավասար ընտրական իրավունք

Ապրիլ 30,2016 16:30

Սահմանադրական փոփոխությունների ընդունումից հետո եկել է այն կյանքի կոչելու եւ ավարտին հասցնելու ժամանակը: Ընտրությունների կազմակերպման, անցկացման համար մեզ հարկավոր է ունենալ նոր Ընտրական օրենսգիրք, որի համաձայն՝ ընտրական հանձնաժողովներն ապահովում են ընտրողների ընտրական իրավունքի իրականացումն ու պաշտպանությունը: Հատկապես այսօր, երբ միջազգային անկայունությունից մեզ բոլորիս սպասվում են տարբեր մարտահրավերներ: Մենք պարտավոր ենք ընդհանուր, հավասար, ազատ եւ ուղղակի ընտրական իրավունքի հիման վրա, գաղտնի քվեարկությամբ ապահովենք հավասար պայմաններ ընտրական իրավունքի իրականացման համար: Քվեարկության անցկացման տեղամասում, դահլիճում, սրահում եւ սենյակում: Վստահ եմ՝ ոչ ոք իրավունք չունի մեզ պարտադրել քվեարկել այս կամ այն թեկնածուի օգտին: Համաձայն օրենքի՝ ոչ ոք չի կարող ընտրողին հարկադրել, քվեարկությունը գաղտնի է եւ ոչ ոք իրավունք չունի վերահսկել ընտրողի կամքի վրա: Հրապարակի նրա մասնակցության կամ կամքի արտահայտման գաղտնիությունը: Չնայած ընտրությունները նախապատրաստվում եւ անցկացվում են հրապարակայնորեն: Իսկ ընտրողների ցուցակներն ազատ են ծանոթացման համար:

Մեր օրերում կանանց դերի եւ իրավունքների մասին մտածելիս, մենք պետք է հնարավորություն տանք, որ մեր կանայք հասարակական-քաղաքական կյանքում ակտիվ լինեն, ինչու չէ՝ նաեւ ցանկության դեպքում ղեկավար դեր ստանձնեն: Խորհրդարանում կանանց մասնակցության մեծացումը հավատացած եմ՝ կապահովի ավելի լավ արդյունքների հասնելու հավանականությունը: Այդպես մենք էլ ավելի կխթանենք կանանց իրավունքների պաշտպանվածությունը: Գենդերային հավասարությունը եւ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հնարավորությունների իրավունքի ապահովումը կնպաստի ժողովրդավարությանը: Փորձը ցույց է տալիս, որ այն խորհրդարանները, որոնցում իսկապես արտացոլված են հասարակության բազմազանությունը, մշակվում է ողջ հասարակության կարիքներին ավելի համապատասխան քաղաքականություն: Ուրեմն հավասարության հենքի վրա կառուցենք մեր հարաբերությունները: Մեր փոքրիկ, բայց վեհ ու հզոր, ժողովրդավար, բոլորիս համար թանկ երկրում: ՀՀ Սահմանադրության 89-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ «Ազգային ժողովում Ընտրական օրենսգրքով սահմանված կարգով տեղեր են հատկացվում ազգային փոքրամասնությունների համար»:

Նշված նորմը իրագործելու համար ՀՀ Ընտրական օրենսգրքի 84-րդ հոդվածի 4-րդ կետում սահմանվում է, որ կուսակցության, կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակի 2-րդ մասում ընդգրկվում են ընտրությունների նախորդող վերջին մարդահամարի տվյալներով, առավել մեծ թվով մշտական բնակչություն ունեցող առաջին չորս ազգային փոքրամասնության ներկայացուցիչները: Ցուցակի 2-րդ մասում պետք է ընդգրկված լինի ոչ պակաս, քան երկու եւ ոչ ավելի, քան չորս ներկայացուցիչ: Քանի որ մենք ՀՀ-ում դեռեւս չունենք կուսակցություններ, ուստի առաջարկում եմ, որ կուսակցությունը կամ դաշինքը որոշի համապետական ընտրական ցուցակի 2-րդ մասում ընդգրկված թեկնածուներին, հաշվի առնելով ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունների դիրքորոշումը:

Կուսակցության եւ կուսակցության դաշինքի ընտրական ցուցակի 2-րդ մասում 1). 2). 3). 4). թվագրմամբ նշված յուրաքանչյուր ազգային փոքրամասնության ներկայացուցիչ պատգամավորի թեկնածուի վերաբերյալ: Ըստ Ընտրական օրենսգրքի՝ ազգային փոքրամասնությունները պետք է ներկայացվեն բոլոր կուսակցությունների եւ դաշինքների ցուցակներում: Ես գտնում եմ, որ այդ նորմը պետք է պարտադիր լինի, բայց հաշվի պետք է առնվի, որ եթե կուսակցություններն «օբյեկտիվ» պատճառներով չեն կարող ազգային փոքրամասնության ներկայացուցիչներին ցուցակում ներկայացնել, ապա այն չպետք է «արգելի» կուսակցության կամ դաշինքի մասնակցությունն ընտրություններին: Միայն թե ազգային փոքրամասնությունների մանդատը չպետք է թափուր մնա: Վստահ եմ, որ այդ հարցը հստակ կլուծի աշխատանքային խումբն ազգային փոքրամասնությունների հետ: Կարեւոր է, որ այդ խնդրահարույց հարցը լուծվեց եւ մեր հանրապետությունում ազգային փոքրամասնությունները կունենան իրենց ներկայացուցիչը մեր ներկացուցչական մարմնում, որը արդարացի է, առաջընթաց է: Այն օրենքով ամրագրում է ազգային փոքրամասնությունների գլխավոր հարցերից մեկը, մեր երկրում օրինաստեղծ գործունեությանը մասնակցելու իրավունքը: Պետականություն չունեցող էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ մեր հանրապետության եւ հայ ժողովրդի առավել ուշադրության ապահովման երաշխիքը: Այն անհրաժեշտություն է ազգային փոքրամասնությունների կարգավիճակից բխող հարաբերությունների կարգավորումն ապահովելու համար: Այն միայն օգնող, օժանդակող կարող է լինել, ոչ մի դեպքում խանգարող չէ:

ՄԱԿ-ի ընդունած «Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով» սահմանվում է, որ «Ժողովրդի կամքը պետք է լինի կառավարության, իշխանության հիմքը»: Այդ կամքն իր արտահայտությունը պետք է գտնի ազնիվ ընտրություններում, որոնք պետք է անցկացվեն համընդհանուր եւ հավասար ընտրական իրավունքի պայմաններում: Հավատացեք, ազգային փոքրամասնության ներկայացուցիչն ավելի ռեալ կներկայացնի իր համայնքը, որովհետեւ ներքին խնդիրները նրան ավելի շատ ծանոթ են ու տեսանելի:
Ժամանակն է նաեւ մեր օրենսդիր մարմնում լիարժեք ներկացվեն կանայք եւ մեր ԱԺ-ի կազմի նվազագույնը 25-30%-ը լինեն կանայք: Ապագա խորհրդարանում իրենց տեղը գտնեն հիմնականում չվարկաբեկված, հմուտ, կիրթ, քաղաքավարի եւ գրագետ անձինք: Հավատացած եմ, որ ընտրություններով կորոշվի, թե որ քաղաքական ուժը պետք է կառավարի մեր երկրում: Կա քաղաքական կամք, մնում է դա իրականացվի…

 
ԱՄՈ ՇԱՐՈՅԱՆ
«Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում- հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ

«Առավոտ» օրաթերթ
29.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930