Նյու Յորքի բնակիչ Մարիո Լիկատոյի վրա անսպասելի հարձակվել են երկաթուղային կայարանում ու ծեծել՝ ամերիկացի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր Շայա Լաբաֆին նման լինելու պատճառով: Այդ մասին The New York Post-ին պատմել է 26-ամյա տուժածը: Ավելի ուշ Մարիոյին գտել են գետնին ընկած, զանգահարել ոստիկանություն եւ շտապօգնություն: Բարեբախտաբար, նա լուրջ վնասվածքներ չի ստացել, եւ ընդամենը կապտուկներ ունի դեմքին: Բանն այն է, որ ինչ-որ անծանոթներ բռունցքներով հարվածել են նրա դեմքին ու գոռացել. «Սա քեզ՝ Լաբաֆին նման լինելու համար»:
Շայա Սաիդ Լաբաֆը խաղացել է «Պարանոյա» թրիլերում, «Տրանսֆորմերներ» բլոկբաստեր ֆիլմաշարի երեք մասերում եւ «Ինդիանա Ջոնսը եւ բյուրեղապակյա գանգերի թագավորությունը» արկածային ֆենթըզիում։ Նա արժանացել է մի շարք կինոմրցանակների, այդ թվում՝ «BAFTA»-ի՝ «Ծագող աստղ» անվանակարգում:
«Առավոտ» օրաթերթ
29.04.2016