The Hollywood Reporter-փոխանցմամբ՝ օսկարակիր ռեժիսոր Քեւին Մակդոնալդը, որը «Բոբ Մառլի», «Մի անգամ սեպտեմբերին», «Շոտլանդիայի վերջին թագավորը» հանրահայտ ֆիլմերի հեղինակն է, հիմա էլ ամերիկացի երգչուհի, դերասանուհի եւ մոդել Ուիթնի Հյուսթոնի մասին է ֆիլմ նկարում: Ըստ նույն աղբյուրի, Մակդոնալդը վաղուց է աշխատում փաստավավերագրական ֆիլմի վրա, սակայն ինչպես է այն կոչվելու, առայժմ ձեռնպահ է մնում մանրամասներ հայտնելուց:
Հիշեցնենք, որ Հյուսթոնը մահացավ 2012-ին: Նա համարվում է Գիննեսի ռեկորդակիր՝ իր մրցանակների թվով. արժանացել է 411 մրցանակների, որոնց թվում 6 Գրեմմի, 23 American Music Awards եւ 16 Billboard Music Awards:
«Առավոտ» օրաթերթ
29.04.2016