Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երիտասարդացնող դիմակներ

Ապրիլ 30,2016 14:00

90 գրամ գարու ալյուրին խառնել 35 գրամ մեղր եւ 1 ձվի՝ նախապես հարած դեղնուց: Դիմակը քսել դեմքին, պահել 15-20 րոպե եւ ապա լվանալ գոլ ջրով:

Վերցնել հավասար չափերով խաղողի հյութ եւ մեղր, խառնել, ստացված զանգվածի մեջ թրջել թանզիֆե անձեռոցիկ, դնել չոր եւ ծերացող մաշկի վրա։

1:1 հարաբերակցությամբ պատրաստել կաթի եւ մեղրի լուծույթ։ Քսել դեմքին, պահել 10-15 րոպե եւ լվանալ գոլ ջրով։

Չոր մաշկի դեպքում ամեն առավոտ խորհուրդ է տրվում դնել այսպիսի դիմակ. ձվի դեղնուցը հարել եւ ավելացնել 1 ճաշի գդալ գլիցերին կամ մեղր, լավ խառնել։ Քսել դեմքին՝ 10-15 րոպե տեւողությամբ, լվանալ սովորական ջրով։

Չոր եւ նորմալ մաշկի դեպքում խորհուրդ է տրվում նաեւ 2 ճաշի գդալ ալյուրին խառնել 1 ձու եւ ավելացնել 1 թեյի գդալ մեղր։ Ստացված խմորանման զանգվածը դնել նախապես մաքրած դեմքի մաշկին, 10-15 րոպե հետո դիմակր լվանալ սովորական ջրով։

2 ճաշի գդալ ալյուրը հարել ձվի սպիտակուցի եւ 1 թեյի գդալ մեղրի հետ։ Ստացված զանգվածը քսել դեմքի մաշկին, պահել 10-15 րոպե։ Դիմակը լվանալ սովորական ջրով։

Սնուցող, փափկեցնող, դեմքի մաշկի տոնուսը բարձրացնող դիմակ կարող եք պատրաստել հետեւյալ կերպ. 1 ձվի դեղնուցը խառնել 1 ճաշի գդալ մեղրի, 1 ճաշի գդալ բուսական յուղի եւ նույնքան սերկեւիլի հյութի հետ։ Քսել դեմքին եւ պահել 15-20 րոպե։

dimak8-2

100 գրամ մեղրը խառնել 1 կիտրոնի հյութի հետ, ստացված զանգվածը բարակ շերտով քսել դեմքի մաշկին եւ պահել 15-20 րոպե։ Դիմակը լվանալ սառը ջրով։

90 գրամ գարու ալյուրին խառնել 35 գրամ մեղր եւ նախապես լավ հարած 1 ձվի դեղնուց։ Դիմակը քսել դեմքին, պահել 10-15 րոպե։ Խորհուրդ է տրվում օգտագործել չոր եւ նորմալ մաշկի դեպքում։

1 թեյի գդալ մեղրին ավելացնել մի քանի կաթիլ կիտրոնի հյութ եւ 1-2 թեյի գդալ սերուցք, խառնել եւ քսել դեմքի մաշկին` աչքերի շուրջը փակելով բամբակյա խծուծներով։ 30 րոպե անց դիմակը լվանալ գոլ ջրով։ Խորհուրդ է տրվում դեմքի գրգռված մաշկի խնամքի համար։

Վերցնել 2 ճաշի գդալ տրորած ելակի հատապտուղներ, ավելացնել 2-3 ճաշի գդալ հալած ոսկրածուծ, 1 թեյի գդալ մեղր, նույնքան բուսական յուղ, խյուսը խառնելու ընթացքում կաթիլ-կաթիլ ավելացնել 1 ճաշի գդալ կամֆորայի սպիրտ։ Օգտագործել թառամող եւ չոր մաշկի դեպքում։

2 ճաշի գդալ տաքացրած մեղրին ավելացնել 1 ճաշի գդալ հալվեի հյութ` հալվեի տերեւները նախապես կտրել, լվանալ տաք ջրով եւ պահել մութ ու հով տեղում 1-2 օր։ Դիմակը քսել դեմքի մաշկին եւ պահել 10-15 րոպե։ Այս դիմակը սնուցում է մաշկը։

 

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
29.04.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930